Ժան Էսկարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Էսկարդի
Jean François Marie Aicardi
Ի ծնեֆր.՝ Jean François Marie Aicardi[1]
Ծնվել էնոյեմբերի 8, 1926(1926-11-08)[2][1]
ԾննդավայրRambouillet[1]
Մահացել էօգոստոսի 3, 2015(2015-08-03)[3][2][1] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1]
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունմանկական նյարդաբան
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ

ժան Ֆրանսուա Մարի Էկարդի (ֆր.՝ Jean François Marie Aicardi; նոյեմբերի 8, 1926(1926-11-08)[2][1], Rambouillet[1] - օգոստոսի 3, 2015(2015-08-03)[3][2][1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի բժիշկ, ժամանակակից մանկական նյարդաբանության հիմնադիրներից մեկը[4], որը նկարագրել է Էսկարդի համախտանիշը 1969 թվականին և Էսկարդի-Գուտեր համախտանիշը 1984 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականից սովորել է Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1951 թվականից եղել է Փարիզի «Սալպետրիեր» հիվանդանոցի ինտերն Ռայմոն Գարսենի ղեկավարությամբ և Հիվանդ երեխաների հիվանդանոցում Ստեֆան Տեֆրիի ղեկավարությամբ։ 1955 թվականին պաշտպանում է ատենախոսությունը Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1955-56 թվականներին անցել է ստաժավորում ԱՄՆ-ում՝ Բոստոնի բժշկական կենտրոնում։ Ֆրանսիա վերադառնալուց հետո աշխատել է բժշկական տարբեր բուժական ու հետազոտական հիմնարկություններում, որ մասնագիտացված էին մանկական նյարդաբանության բնագավառում։ 1991 թվականին դարձել է այդ կազմակերպության պատվավոր նախագահը։

1970 թվականին հրավիրվել է Օքսֆորդ՝ մասնակցելու Եվրոպայի մանկական նյարդաբանության խմբի հետազոտական խմբի առաջին ժողովին. 1973 թվականին այն վերակազմավորվել է Եվրոպայի մանկական նյարդաբանության ֆեդերացիայի, որն իր մասնաճյուղերն ունի շատ երկրներում։ 1991 թվականին Ժան Էսկարդին դարձել է այդ ֆեդերացիայի պատվավոր նախագահը[5][6]։

1999 թվականին ստեղծել և խմբագրել է Epileptic Disorders գիտական ամսագիրը[5]։

Հետազոտել է երեխաների մոտ էպիլեպսիա ու նյարդաբանական խանգարումներ առաջացնող ժառանգական շեղումների վաղ ախտորոշման եղանակները[6]։

Հեղինակել է ավելի քան 250 աշխատություններ՝ նվիրված մանկական նյարդաբանությանը[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (13 հուլիսի, 2009)[7]
  •  Մանկական նյարդաբանության նիդերլանդական միության Կորնելիա դե Լանգեի մեդալ (1985)
  • Մանակական նյարդաբանության ամերիկյան միության Հոուերի մրցանակ (1986)
  • Էպիլեպսիայի ուսումնասիրության ամերիկյան միության մրցանակ էպիլեպսիայի հետազոտության համար (1995)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munk's Roll
  3. 3,0 3,1 3,2 http://www.avis-de-deces.net/f_jean-aicardi-paris-3eme-arrondissement-75003-paris_1989916_2015.html
  4. «Jean Aicardi» (անգլերեն). The Times. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Professor Jean François Marie Aicardi (1926-2015)» (անգլերեն). Official Website of the International Child Neurology Association. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  6. 6,0 6,1 Jean-Jacques Chevrie Jean Aicardi // The Founders of Child Neurology / Stephen Ashwal. — Norman Publishing, 1990. — P. 642—647. — 935 p. — ISBN 9780930405267
  7. «Décret du 13 juillet 2009 portant promotion et nomination» (ֆրանսերեն). Légiefrance. 2009 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.