Թրոմբոցիտային գործոն 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոմբոցիտային գործոն 4

Թրոմբոցիտային գործոն 4 (PF4) փոքր չափսի ցիտոկին, պատկանում է քեմոկինների ընտանիքին։ Արտադրվում է ակտիվացված թրոմբոցիտների ալֆա-հատիկների կողմից թրոմբոցիտների միացքավորման (ագրեգացիա) ժամանակ։ Խթանում է արյան մակարդումը։ Այդ ֆունկցիայի շնորհիվ կարևոր նշանակություն ունի վերքերի և վնասվածքների բուժման ընթացքում[1]։ Այն հիմնականում հանդես է գալիս պրոտեոգլիկանի հետ համալիրի ձևով։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու PF4 գործոնի սինթեզը պայմանավորող գենտ տեղակայված է 4-րդ քրոմոսոմում[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմբոցիտային գործոն 4-ը 70 ամինաթթուներից կազմված սպիտակուց է, արտադրվում է ակտիվացված թրոմբոցիտների ալֆա-հատիկների կողմից և կապվում է հեպարինին։ Վերջինիս նկատմամբ ունի մեծ խնամակցություն։ Այս գործոնի ամենակարևոր ֆիզիոլոգիական նշանակությունը հեպարինանման մոլեկուլների չեզոքացումն է արյունատար անոթների էնդոթելի մակերեսին։ Այսպիսով, թուլացնելով հակաթրոմբին III-ի ակտիվությունը, խթանւոմ է արյան մակարդման ընթացքը։ Նեյտրոֆիլների և ֆիբրոբլաստների համար հանդիսանում է հզոր «գրավիչ» գործոն, այդ պատճառով մեծ դեր է խաղում բորբոքման և վանսվածքների բուժման ընթացքում[1][3]։

PF4-ը նեյտրոֆիլների, ֆիբրոբլաստների, մոնոցիտների համար հանդիսանւոմէ քեմոտաքսիսի գործոն, և կապվում է CXCR3 քեմոկինային ընկալիչներին[4]։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպարին-PF4 համալիրը հակածին է հեպարին-կախյալ թրոմբոցիտոպենիայի դեպքում[5]։ PF4-ի ինքնահակամարմինները (ավտոհակամարմին) գտնվում են նաև թրոմբոզով հիվանդների մոտ[6]։

Մարդու թրոմբոցիտային գործոն 4-ը սպանում է մալարիայի հարուցիչներին էրիթրոցիտներում, ընտրողական ձևով քայքայելով հարուցիչների մարսողական վակոուլները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eisman R, Surrey S, Ramachandran B, Schwartz E, Poncz M (1990 թ․ հուլիս). «Structural and functional comparison of the genes for human platelet factor 4 and PF4alt». Blood. 76 (2): 336–44. PMID 1695112.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. O'Donovan N, Galvin M, Morgan J (1999). «Physical mapping of the CXC chemokine locus on human chromosome 4». Cytogenet Cell Genet. 84 (1–2): 39–42. doi:10.1159/000015209. PMID 10343098.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Entrez Gene: PF4 platelet factor 4 (chemokine (C-X-C motif) ligand 4)».
  4. Lasagni L, Francalanci M, Annunziato F, Lazzeri E, Giannini S, Cosmi L, Sagrinati C, Mazzinghi B, Orlando C, Maggi E, Marra F, Romagnani S, Serio M, Romagnani P (2003). «An alternatively spliced variant of CXCR3 mediates the inhibition of endothelial cell growth induced by IP-10, Mig, and I-TAC, and acts as functional receptor for platelet factor 4». J Exp Med. 197 (11): 1537–1549. doi:10.1084/jem.20021897. PMC 2193908. PMID 12782716.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Warkentin TE (2007 թ․ մարտ). «Drug-induced immune-mediated thrombocytopenia--from purpura to thrombosis». N. Engl. J. Med. 356 (9): 891–893. doi:10.1056/NEJMp068309. PMID 17329695.
  6. Warkentin TE, Makris M, Jay RM, Kelton JG (2008 թ․ հուլիս). «A spontaneous prothrombotic disorder resembling heparin-induced thrombocytopenia». Am. J. Med. 121 (7): 632–636. doi:10.1016/j.amjmed.2008.03.012. PMID 18589060.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Love MS, Millholland MG, Mishra S, Kulkarni S, Freeman KB, Pan W, Kavash RW, Costanzo MJ, Jo H, Daly TM, Williams DR, Kowalska MA, Bergman LW, Poncz M, Degrado WF, Sinnis P, Scott RW, Greenbaum DC (2012 թ․ դեկտեմբեր). «Platelet Factor 4 Activity against P. falciparum and Its Translation to Nonpeptidic Mimics as Antimalarials». Cell Host Microbe. 12 (6): 815–23. doi:10.1016/j.chom.2012.10.017. PMID 23245326.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]