Թոֆիկ Ահմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոֆիկ Ահմեդով
ադրբ.՝ Tofiq Əli oğlu Əhmədov
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2006
Մահվան վայրՌուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Թոֆիկ Ալիևիչ Ահմեդով (ադրբ.՝ Tofiq Əli oğlu Əhmədov, հունիսի 6, 1951(1951-06-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2006, Ռուսաստան), ադրբեջանցի քրեական հեղինակություն, օրենքով գող «Տոֆիկ Բակինսկի» մականվամբ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոֆիկ Ահմեդովը ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին Բաքվում, 16 տարեկան հասակում դատապարտվել է վատ վարքագծի և զենքի պահպանման համար։ Լինելով բանտում, Ահմեդովը դատապարտվում է ևս երկու անգամ, ընդորում մեկը հենց նույն հոդվածով՝ խուլիգանության և զենքի պահպանման համար։ Բանտում նրան թագադրել են։ Խիստ պատիժ կրելու ժամանակ նա ծանոթացել է այնպիսի գողերի հետ, ինչպիսիք են Տենգեզ Գարցկին («Չիժ») և Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»)[2]։

1981 թվականին նա դատապարտվեց գողության և թմրանյութերի անօրինական պահման համար[3]։ 1987 թվականին Թոֆիկը դատապարտվեց ևս մեկ անգամ, այս անգամ երեք տարով՝ նարկոտիկներ վաճառելու պատճառով[2]։ Անազատության մեջ ապրել է 18 տարի[4]։ 1991 թվականից Ահմեդով ապրել է Տոլյատիում, որտեղ եղել է հանցավոր խմբի առաջնորդ։ Իրավապահ մարմինների հատուկ գործողություններ անցկացնելու պատճառով Թոֆիկը տեղափոխվում է Ռոստով հետո Մոսկվա։ Մայրաքաղաքում իր ղեկավարության տակ ունեցել է երեք մանրածախ բիզնես, նաև ղեկավարել է տեղի բենզալցակայանները[2]։

2000 թվականին շքամուտքից դուրս գալուց՝ Լյուբլինսկի փողոց, 169, Թոֆիկը ձերբակալվել է Մոսկվայի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից։ Բնակարանը ստուգվել է և հայտնաբերվել է 4․52 գր հերոին։ Առաջին հարցաքննության ժամանակ Ահմեդովը ասել է, որ նարկոտիկները իրեն պետք են անձնական օգտագործման համար[2][5]։

Ունի մեկ աղջիկ՝ Էլինա Ահմեդովան։

Մահացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Ադրբեջանական հանցախմբի պարագլուխը. «Օրենքով գող» Տոֆիկ Ահմեդով - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 СЕРГЕЙ Ъ-ТОПОЛЬ (30.11.2000). «Тофику Бакинскому не пошел впрок героин». Газета "Коммерсантъ". Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին.
  3. ТРЕТЬ ЖИЗНИ ВОЛИ НЕ ВИДАЛ. Прайм Крайм (30.11.2000).
  4. «В Москве поймали азербайджанского криминального авторитета». 29 ноября 2000. 29 ноября 2000. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Вор в законе задержан за хранение наркотиков». NEWSru.com. 1 декабря 2000 г. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոնյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]