Թումանյանի հրապարակ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թումանյանի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունBeskudnikovsky District?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Թումանյանի հրապարակ, հրապարակ Մոսկվայի հյուսիսային ադմինիստրատիվ շրջանում՝ Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև, Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցների հատման մոտ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի վերջում հրապարակից ոչ հեռու տեղակայված է եղել Բեսկուդնիկովո գյուղը (մոտ է ժամանակակից համանուն նրբանցքին՝ Բեսկուդնիկովո բուլվարի և Սելիգերսկայա փողոցի միջև)։ 1874 թվականին ներկայիս Թումանյան հրապարակի տարածքում կառուցվել է աղյուսի գործարան, որը հիմնադրվել է մոսկվացի վաճառական Ա. Տ. Դենիսովը[2]։

1969 թվականին Մոսկվայի հյուսիսային ադմինիստրատիվ շրջանում՝ Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև, Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցների հատման մոտ գտնվող հրապարակը Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ անվանակոչվել է ամենայն հայոց բանաստեղծի անունով։

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը գտնվում է Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև՝ Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցներին կից[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում ուշագրավ ոչինչ չկա։ Այստեղ գտնվող «Երևան» կինոթատրոնը[3] գրանցված է Դմիտրովյան խճուղի տուն 82 հասցեով[4]։ 2017 թվականին ավարտին կհասցվի Սելիգերսկայա մետրոյի կայարանի շինարարությունը, որը հրապարակ ելք կունենա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Общемоскоский классификатор улиц Москвы. Площадь Туманяна.
  2. 2,0 2,1 2,2 «Площадь Туманяна на mosgid.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  3. «Թումանյանի հրապարակ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. Туманяна площадь