Թոնրատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոնրատուն, լավաշի և հացի թխման հատուկ սենյակ, որտեղ գտնվում է թոնիրը։ Այն հանդիսանում է հայկական ավանդական տան անբաժան մաս և իր ուրույն դերն ունի հայկական խոհանոցի ճաշատեսակների պատրաստման գործընթացում[1]։ Թոնրատան թոնիրի մեջ հաճախ նաև պատրաստում են խորոված՝ մշակված միսը կախելով թոնրի մեջ, որի հատակին վառվում է կրակը։

Թոնրատունը իրենից ներկայացնում է հիմնական տանից դուրս կառուցված հատուկ շինություն, որտեղ գտնվում է գետնի մեջ փորված կրակի օջախը։ Հազվադեպ այն գտնվել է նաև տան ներսում, սակայն այս դեպքում այն հիմնականում ծառայել է որպես հաց թխելու վայր, այլ որպես տան ջեռուցման միջոց[2]։

Թոնրատունը ունի երկար պատմություն։ Թոնրատների հետքեր են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերում, որոնք թվագրվում են հազարամյակներով։ Հազարամյա թոնրատան օրինակ է Հայաստանի Վայոց ձորի մարզում գտնվող Արենի 1 քարանձավում հայտնաբերված թոնրատունը։ Քարանձավում հայտնաբերված թոնրատան պեղված հետքերը թվագրվում են 4000-6000 տարով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армяне / отв. ред. Л. М. Варданян, Г. Г. Саркисян, А. Е. Тер-Саркисянц. — Ин-т этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН; Ин-т археологии и этнографии НАН РА. — М.: Наука, 2012. — С. 212. — 648 с. — 600 экз. — ISBN 978-5-02-037563-5.(ռուս.)
  2. Лисициан С. Д. Очерки этнографии дореволюционной Армении // КЭС. 1955. Т.1 с. 182—264.(ռուս.)