Թոմի Օուր
Թոմի Օուր անգլ.՝ Tommy Oar | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1991[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Գոլդ Քոստ | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 64 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թոմաս Մայքլ (Թոմի) Օուր (անգլ.՝ Thomas Michael "Tommy" Oar, դեկտեմբերի 10, 1991[1][2][3], Գոլդ Քոստ), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Մակարթուր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օուրը ֆուտբոլային կարիերան սկսել է «Քվինսլենդ Ռոար» ֆուտբոլային ակումբում Ավստրալիայի 2008/09 մրցաշրջանի ֆուտբոլի առաջնությունում։
2010 թվականի ապրիլի 2-ին Օուրը «Բրիսբեն Ռոար»-ից իր խաղընկերների՝ Մայքլ Զուլոյի և Ադամ Սարոտայի հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել «Ուտրեխտ» ֆուտբոլային ակումբի հետ[4]։ Հուլիսի 15-ին Թոմին նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Տիրանա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում՝ դաշտում անցկացնելով 5 րոպե։ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի մրցախաղում խփել է իր առաջին գոլը՝ նվաճելով «Դե Գրասչափ»-ի դարպասը[5]։
2015 թվականի օգոստոսի 29-ին Օուրը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Իփսվիչ Թաուն»-ին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[6]։
2016 թվականի փետրվարի 29-ին Օուրը վերադարձել է «Բրիսբեր Ռոար»՝ ստորագրելով 2,5-ամյա պայմանագիր[7][8]։
2017 թվականի հունիսին 350 հազար եվրոյով տեղափոխվել է Կիպրոսի «ԱՊՕԷԼ» ակումբ[9]։ ԱՊՕԷԼ-ում նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 12-ին Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ»-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում[10]։
2018-ի սեպտեմբերին ԱՊՕԵԼ-ի հետ Օուրի պայմանագիրը խզվել էր, որից հետո նա վերադարձել է հայրենիք՝ երկու տարվա պայմանագիր կնքելով «Սենտրալ Կոստ Մարինես»-ի հետ[11]։
2020 թվականի հունվարի 15-ին Օուրը ներկայացվել է որպես ապագա Էյ-լիգայի «Մաքարտուր» ակումբի առաջին խաղացող, որը սկսում է ելույթները 2020/21 մրցաշրջանում՝ կնքելով երկամյա պայմանագիր[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՊՕԷԼ
- Կիպրոսի չեմպիոն՝ 2017/18
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Australisch trio tekent contract». FC Utrecht (հոլանդերեն). 2010 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Oar scores screamer in Holland». Fox Sports (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Steve Pearce (2015 թ․ օգոստոսի 29). «Oar-some move for Tommy!». Ipswich Town (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Hyundai A-League coup: Roar sign Socceroos winger». A-League (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Tommy Oar returns to Brisbane Roar». The World Game (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Tommy Oar set for €350,000 move to Cypriot club APOEL FC». ESPN (անգլերեն). 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Ben Somerford (2017 թ․ հուլիսի 13). «Oar's APOEL claim UCL win». FTBL (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Jacob Windon (2018 թ․ սեպտեմբերի 19). «Central Coast Mariners land huge double signing». A-League (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Samuel Green (2020 թ․ հունվարի 15). «Signing news: Oar becomes Macarthur FC's first signing». A-League (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմի Օուր» հոդվածին։ |
|