Թոդոսի խաչքար (Քարադարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոդոսի խաչքար
Թոդոսի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՍիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։
Սկզբնական տեղադրությունՍյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի հյուսիսային եզրին, բարձունքի վրայի գերեզմանոց։
Ներկա տեղադրությունԽաչքարը տեղափոխվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՆվիրված է պատ։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն են Նուրփաշն ու Գորգիկ եղբայրները։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1420 թվական
Երկարություն88 սմ
Լայնություն15 սմ
Բարձրություն171 սմ
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Qaradaran Վիքիպահեստում

Թոդոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակում՝ Քարադարանում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (9.6/32.12)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նախկինում գտնվում էր Անգեղակոթ գյուղի հյուսիսային եզրին, բարձունքի վրայի գերեզմանոցում։ Ներկույմս խաչքարը տեղափոխվել է Սիսիան քաղաքի կենտրոնում գտնվող Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակ՝ Քարադարան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարքարի չափերն է 1.71x0.82-0.88x0.15 մետր։ Թույլ շեշտված քիվի կենտրոնում ունի խաչաքանդակ, հիմնախաչը ներառված է հիմքում ուղղանկյուն, վերևում սրածայր խորանում. հորիզո նա կան խա չա թևերի վերնամասում խաղողի զույգ ողկույզներ են, իսկ ար մավազարդի ելուստներն ավարտվում են խաչեր պարզած զույգ ձեռքերի տեսքով (խաչ բուռ)։ Խաչքարի ստորին մասը հարդարված է 8 ու 6 թերթանի վարդյակներով և հավերժության խորհրդանիշով[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկանոն փորագրությամբ աչքի ընկնող արձանագրությունը զբաղեցնում է խաչքարի արտաքին գրեթե ողջ մակերեսը, 16 տող[3].

ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ՝ ՆՈՒՐՓԱՇ ԵՒ ԳՈՐԳԻԿ ԴԵՌԱՅԲՈՅՍ ՏՂԱՅՔ, ԿԱՆԿՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻ[ՒՆ] ՀՕՐ ՄԵՐ՝ ԹԱԴՈՍԻՆ, ՀՕՐԵՂԲԱՒՐ՝ ՏՐ ՄԿՐ[Տ]ՉԻՆ ԵՒ ՄՕՐ ՈՒ ԴՕՆԴԻՇԻՆ, ՈՎ ԿԱՐԴԱՅՔ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ ԹՎ[ԻՆ]:ՊԿԹ: (1420):

Համաձայն արձանագրության՝ դեռևս երիտասարդ Նուրփաշն ու Գորգիկը 1420 թվականին խաչքար են կանգնեցրել իրենց ծնողների, ինչպես նաև հորեղբայր տեր Մկրտչի և Դոնդիշի հոգիների փրկության համար։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում խաչքարը սխալմամբ թվագրված է 1459 թվականով։
  • Հրաչյա Պետրոսյանը Նուրփաշ անձնանունը կարդացել է Նուրփայ, Դոնդիշը՝ Դորդիշ։ Հիշատակված Նուրփաշ և Դոնդիշ անձնանուններն ինքնին հետաքրքիր են. Նուր առաջին բաղադրիչով անունները հատկապես 15-րդ դարում հաճախադեպ են, օրինակ՝ Նուրայ, Նուրբակի, Նուրջահան, Նուրխաթուն, Նուրմէլիք, Նուրպէկ և այլն, իսկ Նուրփաշը, ըստ էության, Նուրիփաշա իգական անձնանվան կրճատ ձևն է. այն հիշատակում է նաև Հր. Աճառյանը՝ վկայված 1493 թվակիր Ավետարանի հիշատակարանում՝ իբրև ձեռագրի պատվիրատու[4]։ Դոնդիշ իգական անձնանուն քանիցս վկայված է 15-րդ դարի մատենագրության մեջ. 1458 թվակիր Սաղմոսարանի հիշատակարանում կարդում ենք, որ Զաքարե վարդապետը Խառաբաս տավանքի Իգնատիոս կրոնավորին պատվիրել է գրել և նկարազարդել գրչագիրը՝ իր, եղբորորդի Մկրտիչ սարկավագի, մայր Դոնդիշի և այլոց օգտագործման և հիշատակի համար.
«ես՝ նուաստ և ներգևեալ ոգի՝ պիտականուն Զաքարէ վարդապետ, ետու գրել և ոսկեզաւծ ծաղկազարդ նկարել զՍաղմոսա րանս, զՊատարագամատոյցս և զԱղաւ թամատոյցս ի վայե լումն անձին իմոյ, և եղբաւրորդւոյն իմոյ Մկրտիչ սարկաւագի, և մօրն Դաւնդիշի...[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հասրաթյան Մ. Ս., Տեղ գյուղի միջնադարյան հուշարձանները, «Պատմա-հնագիտական ուսումասիրություններ», Եր., 1985, էջ 242, աղ. 1
  3. Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Եր., 2008, էջ 197
  4. Աճառյան Հր., Հայոց անձնանունների բառարան, հատ. Դ., Եր., 1948, էջ 96։
  5. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատ. Բ., կազմեց` Խաչիկան Լ., Եր., 1958, էջ 100, N 135: Դոնդիշ անձնանունը վկայված է նաև նույն դարի այլ հիշատակարաններում - տես նույն տեղում, էջ 139, N 179, 428, N 541/ա, նույնի հատ. Գ., կազմեց Խաչիկան Լ., Եր., 1967, էջ 146, N 188