Թյուրքան Ֆայզուլլայի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրքան Ֆայզուլլայի սպանություն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1983(1983-04-24)
ԾննդավայրԿարջալիի մարզ, Բուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 26, 1984(1984-12-26) (1 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱզգությունTurks in Bulgaria?

Թյուրքան Ֆայզուլլայի սպանությունը իրադարձություն է, որը տեղի է ունեցել 1984 թվականի դեկտեմբերի 26-ին։ Այդ օրը բուլղարացի ոստիկանը սպանել է ծագումով թուրք Թուրքան Ֆեյզուլլաին (թուրքերեն՝ Türkan Feyzullah, բուլղար․՝ Тюркян Фейзула, ապրիլի 24, 1983(1983-04-24), Կարջալիի մարզ, Բուլղարիա - դեկտեմբերի 26, 1984(1984-12-26)), որին մայրը գրկում էր թուրքական փոքրամասնության բուլղարացման դեմ բողոքի ժամանակ[1][2][3]։

Իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի դեկտեմբերի 24-ին Մլեչինոյում բողոքի ցույցեր սկսվեցին Բուլղարիայի կառավարության՝ բուլղարացման քաղաքականության և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում թուրքերի դեմ մարդու իրավունքների ոտնահարման դեմ[4]։ Թյուրքանի մայրը ներկա է եղել բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիաները շարունակվել են մինչև դեկտեմբերի 26-ը և դրանք դաժանորեն ճնշվել են բուլղարական ոստիկանության կողմից[5]։ Բուլղարացի ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, փամփուշտներից վիրավորվել են տասնյակ մարդիկ, երեքը սպանվել են։ Զոհվածների թվում է եղել Թյուրքան Ֆայզուլլան, որն այդ ժամանակ եղել է18 ամսական։ Թյուրքանն անմիջապես մահացել է մոր գրկում, երբ փամփուշտը դիպել է նրան[6]։ Մարդասպանն երբեք չեն ձերբակալել։

Այլ ականատեսների վկայությամբ՝ նրան ջախջախել է զրահափոխադրիչը։ Սակայն այս հայտարարությունը համարվում է կեղծ, քանի որ ապացույցներ չկան։

Միաժամանակ կա նաև այլընտրանքային տեսակետ։ Այսպես, Պետական անվտանգության նախկին սպա Բոնչո Ասենովը հայտարարել է, որ ոչ մի սպանություն չի եղել։ Նրա պնդմամբ՝ Թյուրքանին ոչ թե սպանել են, այլ տրորել ամբոխի կողմից բողոքի ակցիաների ժամանակ, քանի որ նրա մայրը պատահաբար վայր է գցել։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքանն իր մահից հետո դարձել է բուլղարացման դեմ թուրքական դիմադրության խորհրդանիշը։ Ամեն տարի դեկտեմբերի 26-ին այցելում են նրա գերեզմանին[2]։ Թյուրքանի մասին մի քանի հուշարձաններ գոյություն ունեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Բուլղարիայում[7][8]։ Դեպքի վայրում Կառուցվել է հուշաղբյուր և հուշարձան, որտեղ ամեն տարի սպանության օրը անցկացվում են հիշատակի միջոցառումներ։

Սպանված աղջկա եղբայրը ՝ Թուրհան Օզթյուրքը, Բուլղարիայում թուրքական փոքրամասնության հետապնդման մասին հարցազրույցում ասել է հետևյալը[9]՝

Նրանք ուզում էին ոչնչացնել մեր թուրքական ինքնությունը։ Գյուղացիները չեն լռել և դուրս են եկել ի նշան բողոքի։ Զինվորները կրակում էին անպաշտպան մարդկանց վրա, իսկ 18 ամսական քույրս սպանվեց մորս գրկում։ Դա խորը սպիներ թողեց մորս վրա։ Այս ամենը ցույց տվեց, որ դուք չեք կարող ստիպել մարդկանց մոռանալ իրենց արմատները։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ է նշանակում այս հուշարձանը, իսկ ժառանգները պետք է հիշեն։

Թյուրքանի հիշատակին Բուրսայում հուշարձան է կանգնեցվել[10]։

Թյուրքան Ֆեյզուլլայի մահը հիշատակվում է Ռադոսլավ Սպասովի 2005 թվականի «Գողացված աչքեր» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Türkân Bebek kaç aylıktı?». Kırcaali Haber. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 «'Türkan bebek' ölümünün 35. yılında Edirne'de anıldı». www.aa.com.tr. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  3. «Persecuted Bulgarian Muslims honored in ceremony». www.worldbulletin.net (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  4. «İşte Türkan bebeğin hikayesi». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  5. «Bulgaristan Türklerinin direnişinin sembolü 'Türkan bebek' ölümünün 35. yılında anıldı». www.aa.com.tr. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  6. Şafak, Yeni (2019 թ․ նոյեմբերի 4). «4 soruda Bulgaristan'daki zorunlu göç: Türkan bebek direnişin sembolü olmuştu». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  7. «Türkan Bebek anıtında anma töreni düzenlenecek». Radikal. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Türkan Çeşme Özel Sayısı» (PDF). Kırcaali Haber. 2007 թ․ դեկտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Turkan Bebegin Anisi Bursada Yasatiliyor». Milliyet. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. «Turkan bebegin anisi Bursada da yasatilacak». Bursa Municipality. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.