Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթու ապարներ , սիլիկահողով հարուստ (
S
i
O
2
{\displaystyle SiO_{2}}
՝ 63–67%) մագմատիկ ապարների տիպ։ Բացի քվարցից , թթու ապարները, որպես գլխավոր ապար կազմող միներալներ , պարունակում են նաև օրթոկլազ , պլագիոկլազներ (ալբիտ , օլիգոկլազ ) և փայլարարներ ։ Թթու ապարների ամենաբնորոշ ներկայացուցիչն է գրանիտը ։ Ավելի սակավ են հանդիպում Թթու ապարների էֆուզիվ նմանակները՝ դացիտները , լիպարիտները , ալբիտոֆիրները և օբսիդիանները ։ Թթու ապարները ունեն գործնական մեծ նշանակություն, գենետիկորեն դրանց հետ է կապված ոսկու, արծաթի, սնդիկի, ուրանի և այլ արժեքավոր հանքավայրերի առաջացումը։ Թթու ապարների ինտրուզիվ տեսակները բարձր որակի դեկորատիվ շինանյութ են։ Հայաստանում թթու ապարները տարածված են Փամբակի , Ծաղկունյաց , Բազումի և այլ լեռնաշղթաներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 185 )։