Թափոնների կառավարումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբամաններ Երևանում

Հայաստանը թերզարգացած է թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին ձեռնարկություններում առաջացել է 67,4 մլն տոննա թափոն՝ ներառյալ հանքարդյունաբերության թափոնները[1]։ Դա մեկ շնչի հաշվով կազմում է ավելի քան 20 տոննա։ Թափոնների ատլասի տվյալներով՝ Հայաստանը տարեկան արտադրում է 368618 տոննա կոշտ կենցաղային թափոններ կամ 119,8 կիլոգրամ (260 ֆունտ) մեկ շնչի հաշվով։

2018 թվականի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը փոփոխել է համապատասխան օրենսդրությունը՝ ուժեղացնելով պատասխանատվությունը թափոնների պատշաճ շրջանառության համար[2][3]։

Պոլիէթիլենային շշերի հավաքման կոնտեյներ Սևանում

Աղբավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գոյություն ունի 60 աղբավայր և դրանցից ոչ մեկում չի տեսակավորվում, վերամշակվում կամ վերաօգտագործվում աղբը։ Փոխարենը, աղբը թափվում է աշխատանքային տարածքում, այնուհետև բուլդոզերով հարթեցվում է՝ ստեղծելով 300 սմ հաստությամբ հողաշերտ[4]։

Նուբարաշենի աղբավայրը, որը գտնվում է Երևանի ծայրամասում, Հայաստանի ամենամեծ աղբավայրն է։ Այնտեղ ընդունվում է Երևանում և շրջակայքում առաջացող գրեթե ողջ պինդ թափոնները, իսկ թափոնների ծավալը հասնում է տարեկան 400 հազար տոննայի[5][6]։ 1950-ականներից ի վեր ավելի քան 7,5 միլիոն տոննա կենցաղային աղբ է կուտակվել այդ տարածքում[4]։

Թափոնների առանձին հավաքում և վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին հասարակական ակտիվիստների կողմից մի քանի փորձեր են եղել՝ անդրադառնալու թափոնների կառավարման խնդրին, օրինակ՝ Toprak Petq Chi (2016) կամ «պլաստիկ տոպրակի կարիք չկա» արշավը նպատակ ունի կիրառության մեջ դնել բազմակի օգտագործման պայուսակներ[7]։ Սկսել են ձևավորվել պլաստիկի, ապակու, թղթի և այլ տեսակի երկրորդական հումքի վերամշակման նախաձեռնություններ։ Այդպիսի ընկերություններից մեկը Ապագան է, որը նաև հայտնի է որպես Apaga Community CJSC[8], առաջարկում է աղբի և երկրորդական հումքի վճարովի փոխադրման ծառայություն։ Նմանատիպ ծառայություններ են գործում ավելի զարգացած երկրներում, չնայած այդ երկրներում թափոնների առանձին հավաքման ծրագրերը հովանավորվում են հարկատուների կողմից։

Apaga-ն հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց թափոնների համար և ցանկանում են մասնակցել ծրագրին, կամավոր վճարել փոխադրման ծառայության համար և ստանալ որոշակի արտոնություններ՝ անհատների համար զեղչերի, իսկ կազմակերպությունների համար բնապահպանական հասարակայնության հետ կապերի (PR) տեսքով։

2020 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրը դեռ չի վերամշակում աղբը՝ դա կապելով ընկերություններին առաջարկած մեթոդի բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց լինելու հետ[9]։

Թափոնների կառավարումը Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքապետարանը փորձել է լուծել բնապահպանական խնդիրները երկարաժամկետ զարգացման ծրագրի միջոցով, որը ներառում է երեք հիմնական փուլ՝

  1. 2014 թվականին հայտարարվել էր աղբահանության միջազգային մրցույթ։ Ընտրվել է թափոնների կառավարման երկու ընկերություն՝ լիբանանյան Sanitek ընկերությունը, որը հետագայում արտադրական մասնաճյուղ է բացել Երևանում և երկու հայ-շվեդական ընկերություններ՝ Ecogroup և LL Miliconsult[10][11]։
  2. 2016 թվականին Ազգային ժողովը վավերացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 8 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել Երևանում կոշտ թափոնների աղբավայրի կառուցումը ֆինանսավորելու համար, որը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին[12]։
  3. Ըստ Երևանի քաղաքապետարանի, հաջորդ քայլը պետք է լինի թափոնների տեսակավորման և վերամշակման պրակտիկայի ներդրումը Եվրոպական միության չափանիշներին և նորմերին համապատասխանող նախագծերի շրջանակներում։ Նախատեսվել է ամբողջ քաղաքում ներդնել թափոնների առանձին հավաքման համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժամանակագրական շարքեր / Հայաստանի վիճակագրական կոմիտե». armstat.am.
  2. «Arminfo: В Армении будет упорядочен процесс управления твердыми отходами» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 In Armenia Waste is Not Yet Profitable Արխիվացված 2018-03-07 Wayback Machine, Hetq Online, June 25, 2007.
  5. «Армения берет курс на чистые технологии». Mir24 (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. With a Visit to Armenia’s Largest Dump, UNDP and the Ministry of Nature Protection Launch Environment Week Արխիվացված 2013-05-09 Wayback Machine, UNDP, July 6, 2004.
  7. «the project». toprakpetqchi.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «ApagaCommunity CJSC Webpage». www.apagacommunity.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  9. АМИ "Новости-Армения" (7 мая 2020). «Министр объяснил, почему в Армении до сих пор не перерабатывают мусор» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Capital Clean-Up: Foreign garbage-removal operator starts work in Yerevan - News | ArmeniaNow.com». www.armenianow.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. «The works of International garbage disposal operator have been started». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Նոր աղբավայրի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել խորհրդատու կազմակերպության հետ». yerevan.am. 28.04.2016. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]