Թաց փտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաց փտում, բույսերի հյութալի օրգանների (պալարներ, արմատապտուղ, սոխուկ և այլն) ամենուրեք տարածված հիվանդություն։ Առաջանում և, որպես կանոն, զարգանում է բակտերիաների (Ervinia caratovora, bacteria aroi deae), երբեմն նաև կերի հետ սնկերի (Mucor, Penicillium, Fusarium և այլն ցեղերի) համատեղ ազդեցությունից։ Թաց փտման ախտանշանն ախտահարված հյուսվածքների մացերացիան է։ Նրանք խոնավությունից փափկում և քայքայվում են՝ առաջացնելով տհաճ հոտ արձակող նյութեր։ Հարուցիչները բույսի մեջ են թափանցում մեխանիկական վնասվածքների միջոցով։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսֆորակալիում, պարարտանյութերի և միկրոտարրերի օգտագործում, վարելահողի գերխոնավացման և հեղեղումների կանխում, առողջ պալարների, արմատապտուղների, սոխուկների և այլնի ընտրություն, պահեստավորելուց առաջ սոխուկների ու սերմացու պալարների չորացում և լուսակոփում, պահպանման լավագույն ռեժիմի ապահովում, պահեստների վարակազերծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։