1209 թվականին Խլաթը պաշարած Հայկական բանակի հրամանատար Իվանե Ա Զաքարյանը անզգուշաբար գերի է ընկել, ազատվել է դստերը՝ Թամթային, Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով։ Մոնղոլական արշավանքների ժամանակ Թամթան գերվել և տարվել է Կարակորում։ 1245 թվականին մոնղոլական մեծ խանը նրան նշանակել է Խլաթի կառավարիչ /թագավոր/ և վերադարձել հայրենի տիրույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 135)։