Թամարա Կոնստանտինովա
Թամարա Կոնստանտինովա | |
---|---|
նոյեմբերի 7, 1919 - հուլիսի 28, 1999 (79 տարեկան) | |
Ծննդավայր | Նիգերյովո, Sosnovitskoye rural settlement, Լիխոսլավլսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Վորոնեժ, Ռուսաստան |
Գերեզման | Kominternovskoe cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և ռազմա-օդային ուժեր |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Թամարա Ֆեոդորովնա Կոնստանտինովա (ռուս.՝ Тамара Фёдоровна Константинова, նոյեմբերի 7, 1919, Նիգերյովո, Sosnovitskoye rural settlement, Լիխոսլավլսկի շրջան, ԽՍՀՄ - հուլիսի 28, 1999, Վորոնեժ, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս, Երկրորդ աշխարհամարտի մասնակից, լեյտենանտ։
Խորհրդային Միության հերոս Վլադիմիր Կոնստանտինովի հարազատ քույրը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսաստանի Տվերի մարզի Լիխոսլավլսկի շրջանի Նիգերյովո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կոնստանտինովը, եղել է դարբին, մայրը՝ Զինաիդա Միխայլովնան, ուսուցչուհի[1]։
Սովորել է միջնակարգ դպրոցում, 1940 թվականին ավարտել է Կալինինի աերոակումբին կից օդաչու-հրահանգիչների դասընթացները։
Կարմիր բանակի շարքերում եղել է 1943 թվականի մարտից (գործող բանակում՝ 1944 թվականի մարտից)։ Եղել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի 1-ին օդային բանակի 277-րդ գրոհային ավիադիվիզիայի 999-րդ գրոհային ավիագնդի էսկադրիլի ղեկապետ։ Եղել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի անդամ։
Կատարել է 66 մարտական թռիչք՝ գրոհելով հակառակորդի օբյեկտները։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի հունիսի 29-ի հրամանով լեյտենանտ Կոնստանտինովան արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման գերմանա-ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և արիության ու հերոսականության ցուցաբերման համար։
Պատերազմի ավարտից հետո Թամարա Կոնստանտինովան ավարտել է տնտեսագիտական ինստիտուտ և կուսակցական դպրոց։ 1949 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցություն։ Ապրել է Վորոնեժում, աշխատել է Վորոնեժի մարզգործկոմի սոցիալական ապահովության բաժնում։ Մահացել է 1999 թվականի հուլիսի 28-ին։ Թաղվել է Կոմինտերնովսկի գերեզմանատանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի երկու շքանշաններով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1946 թվականին Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Կոնրադսվալդե գյուղը Թամարա Կոնստանտինովայի պատվին վերանվանվել է Կոնստանտինովկա։
- Լիխոսլավլի Մայիսմեկյան փողոցում՝ զոհված մարտիկների հիշատակին նվիրված կոթողի կողքին, տեղադրվել է երկու հուշատախտակ՝ նվիրված Թամարա և Վլադիմիր Կոնստանտինովների հիշատակին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «День Победы: Брат и сестра – живые Герои Союза». Калашниково.ру. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Гранитные плиты героям Советского Союза Константинову Владимиру Фёдоровичу и Константиновой Тамаре Фёдоровне». Всероссийский сетевой межшкольный проект «Карта Памяти». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Константинова Тамара Федоровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — С. 719. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в [
- Константинова Тамара Фёдоровна // Долгов И. А. Золотые Звёзды калининцев / лит. запись А. Ф. Ростапова. — 3-е изд., перераб. — М.: Московский рабочий (Калининское отделение), 1983. — Т. 1. — 399 с. — 20 000 экз.
- Морозов А. Воспитанница комсомола // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — М.: Политиздат, 1969. — Т. 1. — 447 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թամարա Կոնստանտինովա «Երկրի հերոսներ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Կոնստանտինովա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հուլիսի 28 մահեր
- 1999 մահեր
- Վորոնեժ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Կին օդաչուներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս կին օդաչուներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում