Թամարա Ադրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Ադրիան
 
Կրթություն՝ Անդրես Բելո կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 20, 1954(1954-02-20) (70 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն  Վենեսուելա

Թամարա Ադրիան (իսպ.՝ Tamara Adrián, փետրվարի 20, 1954(1954-02-20), Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի քաղաքական գործիչ։ 2015 թվականին Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում նրան ընտրել են Վենեսուելայի Ազգային ասամբլեայի անդամ։ Նա առաջին տրանսգենդեր կինն է, որը դարձել է Վենեսուելայի Ազգային ժողովի պատգամավոր և Արևմտյան կիսագնդում ազգային օրենսդիր ժողովի երկրորդ տրանսգենդեր անդամ[1]։ Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ նրան վերագրել են օրենսդիր ժողովի առաջին տրանսգենդեր անդամի կարգավիճակը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, սակայն ավելի ուշ դա ճշտվել էր 2014 թվականին Միշել Բերտորա Սուարեսի՝ Ուրուգվայի Սենատում ընտրվելու կապակցությամբ[1]։

Նա «Ժողովրդական կամք» կուսակցության անդամ է, որը Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ հանդես եկող կուսակցություններից մեկն է[1]։ Նա երդմնակալության արարողությունը Վենեսուելայի Ազգային ասամբլեայում տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 14-ին[2]։ Իր պաշտոնավարման ընթացքում Ադրիանը մտադիր է նպաստել անձի, նույնասեռ ամուսնությունների և մարդու իրավունքների մասին պետական գրանցամատյանների պատշաճ հասանելիությանը։

Նախքան Վենեսուելայիօրենսդիր ժողովում ընտրվելը, Ադրիանը աշխատել է որպես իրավաբան և ԼԳԲՏ ակտիվիստ[3], այդ թվում՝ ԼԳՄԱ խորհրդում և հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կազմակերպչական կոմիտեում[3]։ Նա ստիպված է եղել գրանցել իր թեկնածությունը տղամարդու անվան տակ, քանի որ վենեսուելական օրենքը ներկայումս թույլ չի տալիս տրանսգենդեր անձանց իրավաբանորեն փոխել իրենց անունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Venezuela Elects First Transgender Congresswoman in South America» (անգլերեն). www.out.com. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  2. «Asamblea Nacional juramentó a Tamara Adrián, primera diputada transgénero en Venezuela». www.voluntadpopular.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 «Meet the Women Fighting Transphobia Across the Americas» (անգլերեն). www.advocate.com. 2015 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  4. Corina Pons (2015 թ․ օգոստոսի 8). «Venezuela's first transgender candidate Tamara Adrian to run for Congress» (անգլերեն). The Sydney Morning Herald. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.