Թահրիր հրապարակ
Տահրիռ հրապարակ կամ Միդան Տահրիռ (արբ. ميدان التحرير, թարգ. Ազատության հրապարակ) Կահիրեի կետրոնի գլխավոր հրապարակը։ Ի սկզբանե կոչվել է «Միդան Իսմաիլիա», Իսմաիլ Փաշայի անունով, ով հանձնարարել է ստեղծել քաղաքի կենտրոնի նոր հատակագիծ։ 1952թ Եգիպտոսի Հուլիսյան հեղափոխությունից հետո, երբ Եգիպտոսը սահմանադրական միապետությունից վերածվեց հանրապետության հրապարակի անունը փոխվեց Միդան Տահրիռ։
Կառույցներ [խմբագրել]
Տահրիռ հրապարակը շրջապատող տարածքը ներառում է՝
- Եգիպտական թանգարանը
- Մոգամմայի կառավարական շենքը
- Ազգային Ժողովրդավարական Կուսակցության գլխավոր գրասենյակը
- Արաբական երկրների լիգայի գլխավոր գրասենյակը
- «Nile» Հյուրանոցը
- Կահիրեի Ամերիկյան Համալսարանի գլխավոր մասնաշենքը
Հայտնի ցույցեր [խմբագրել]
Տարիների ընթացքում Տահրիռ հրապարակը ավանդական վայր է դարձել բազմաթիվ խոշոր ցույցերի տ հանրահավաքների համար, այդ թվում երբ մարդիկ հավաքվեցին 1977թ սոցիալական հողի վրա բողոքի ցույցի և 2003թ մարտին ընդդեմ Իրաքյան պատերազմի։ Տահրիռ հրապարակը 2011թ եգիպտական հասարակական բողոքի ակցիաների հիմնական կետերից է, և հիմնականը Կահիրեում։
Ըստ BBC-ի և Ալ Ջազիրայի տվյալների հունվարի 25-ին հրապարակում հավաքվել էր 15000 ցուցարար։ Հունվարի 30-ին ցուցարարների թիվը հասել էր 50000-ի, իսկ հունվարի 31-ին` 250000-ի։ Փետրվարի 1-ին 1 միլիոն ցուցարար հավաքվել են Տահրիռ հրապարակում։[1] Արդյունքում փետրվարի 11-ի երեկոյան Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց[2]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ալ Ջազիրա: Protesters flood Egypt streets, Փետրվարի 1 2011. Վերցված է 2011.02.01.
- ↑ http://english.aljazeera.net/news/middleeast/2011/02/201121125158705862.html