Թագավորի վերադարձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորի վերադարձը
անգլ.՝ The Return of the King
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և բարձր ֆենտեզի
ԹեմաWar of the Ring?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ֆրոդո Բեգինս
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՇարքՄատանիների տիրակալը
ՆախորդԵրկու ամրոց
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge Allen & Unwin
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 20, 1955 և 1955

Թագավորի վերադարձը (անգլ.՝ The Return of the King), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքի երրորդ հատորը։ Նրան նախորդում էին «Մատանու եղբայրությունը» և «Երկու ամրոց» գրքերը։

Վերնագրի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլքինի «Մատանիների տիրակալը» գիրքը կազմված է վեց գրքից։ Վեպը բաժանվեց երեք հատորի հետագայում լույս տեսան հինգերորդ և վեցերորդ հատորները, որոնք կոչվեցին «Թագավորի վերադարձը»։ Թոլքինը կարծում էր, որ վերնագիրը չափազանց պարզ է և բացահայտում է սյուժեն, դրա համար էլ նա ցանկանում էր գիրքը անվանել «Մատանու պատերազմը»[1]։

Հինգերորդ գրքի վերնագրի համար առաջարկեցին «Մատանու պատերազմը» անվանումը, իսկ վեցերորդի համար՝ «Երրորդ դարաշրջանի ավարտըи»[2]։ Այս վերնագրերը արդյունքում օգտագործեց Millennium Edition–ը[3]։

1955 թվականի հոկտեմբերի 20–ին «Թագավորի վերադարձը» ի վերջո հրատարակվեց որպես «Մատանիների տիրակալը» գրքի երրորդ և վերջին հատոր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք V «Մատանու պատերազմը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդալֆ և Պերեգրին Տուկը ժամանում են Գոնդորի մայրաքաղաք՝ Մինաս Տիրիթ։ Նրանք պետք է Գոնդորի տիրակալ՝ Դենտոր II–ին հայտնեին, որ Խավարի Տիրակալ Մորդորը պատրաստվում է ոչնչացնել քաղաքը։ Պիպպինը այստեղ իր պարտքի դիմաց անցնում է տեղակալի մոտ ծառայության։ Ցիտադելի պահակազորի համազգեստը Պիպպին հետևում էր ինչպես է աշխուժանում պատերազմը, այն ժամանակ, երբ Դենտորը անելանելի վիճակում էր, իսկ Մոնդորի զորքը գնալով ավելի էր մոտենում։ Բորոմիրի փոքր եղբայրը՝ Ֆարմիրը, վերադառնում է ճամբարից և հրաման է ստանում շարունակել Օսգիլիատի պաշտպանությունը օռկի վայրակ ցեղերից։ Օգսիգիլիատը շուտով հանձնվում է, իսկ ծանր վիրավոր Ֆարմիրը վերադառնում է Դենտորի մոտ։ Այս դժվարին իրավիճակում Դենետորը հրամայում է, որ պատրաստեն թաղման խարույկը, որտեղ Ֆարամիրի հետ վերջ կդնեն իրենց կյանքին։ Մինաս Տիրիթ քաղաքը ամբողջությամբ պաշարված էր Մորդորի զորքերի կողմից։

Այդ ժամանակ Ռոհանում Տեոդենը իր զորքի հետ արագ վերականգնում է իր ուժերը Սաուրոնի դեմ ճակատամարտից հետո։ Արագորնը հաղթանակ է տանում Սաուրոնի դեմ մղված պայքարում շնորհիվ Իզենգրադի։ Դրանից հետո նա ճամփա է ընկնում՝ զորքի մյուս մասին գտնելու նպատակով։ Այդ զորքերը թաքնվել էին նրանց դավաճանության պատճառով։

Լեգոլասի, Գիմլիի նաև Առնորի հյուսիսային զորքերի հետ միասին Արագորնը շարժվում է առաջ, որ գտնի զորքերին և ներգրավի իր զորք։ Արագորնի ծրագրի իրականացումը սկզբում անհնարին էր թվում։ Տեոդենը հավաքում է իր զորքը, որ օգնության հասնի Գոնդորին։ Մերիադոկ Բրենդիբակը, որը մեծ ցանկություն ուներ մասնակցել պատերազմին, բայց Տեոդենը արգելում էր նրան։ Ի Վերջո Դերնհելմ անունով զինվոր է հանդիպում Մերիադոկ Բրենդիբակին։ Այդ զինվորը նրան իր հետ է վերցնում և նրանք միասին գաղտնի հետապնդում են դեպի հարավ շարժվող Ռոհանի զորքը։

Թագավոր–կախարդ Անգմարի առաջնորդությամբ Մորդորի զորքը հեշտությամբ ավերում է Մինաս Տիրիթի պարիսպները, բայց չի կարողանում դիմադրել ժամանած Ռոհանի ձիավորներին։ Այս կռիվներին մասնակցում է նաև «սև նավատորմի սև առագաստներով»։ Մորդորի ուժերը սկզբից ուրախ էին, սակայն խուճապի են մատնվում, երբ տեսնում են թագավորին նավերով։ Արագորնին հաջողվում է օգտագործել ուրացած զինվորներին ումբարյան ծովահեններին ոչնչացնելու համար։ Հաջորդող ճակատամարտերից մեկում Թագավորը սպանվում է Դերենհելմի կողմից, ով իրականում Էվոիններ՝ Տեոդենդ թագավորի զարմիկն էր։ Հենց այդպես խափանվեց պաշարումը, բայց մեծ կորուստներ ունեցան։ Դենտորը և Ֆարամիրը դուրս են գալիս թաղման խարույկի մոտ, բայց Պիպպինին և Գենդոլֆին հաջողվում է փրկել Ֆարամիրին Արագոնի շնորհիվ։ Արագորնը կենդանացնում է նաև թագավորի հետ մենամարտած Մերրիին և Էովին․

Գենդալֆը և Արագորնը հասկանալով, որ Սաուռոնի զորքի վերականգնումը ժամանակի հարց է, որոշում են Մորդորի զորքերը կռվով վռնդել։

Գիրք VI՝ Թագավորի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոդոյի փոխարեն Սեմը դարձավ մատանիների տիրակալ։ Կիրիտ Ունգոլու փրկում է իր տիրոջը օրկերից։ Մորդորի տարածքում շրջում էին երկու հոբիթներ և հանդիպեցին օրկերին, սակայն նրանց հաջողվում է փախչել։ Գենդալֆի Սաուրոնին շեղելու ծրագիրը հաջողվեց և Մորդորը համարյա դատարկվել էր։ Բոլորը պաշտպանում էին երկիրը արևմուտքից։ Ֆոդոն և Սեմը վտանգավոր և հոգնացուցիչ ճանապարհորդությունից հետո վերջապես հասնում են Օրոդրուինի քարտեզի վրա պատկերված Ճակատագրական Անցքին։ Այն պահին, երբ Ֆորդոն արդեն պատրաստ էր գցել մատանին Օրոդիունի կրակի մեջ, նա ենթարկվում է մատանու զորությանը և հրաժարվում է այն ոչնչացնել։ Հենց այդ պահին հոբիթներին հետևող գոլլումը հարձակվում է և կծում է Ֆորդոյի մատը՝ մատանու հետ միասին։ Գոլումը շատ ուրախացավ, որ իր մատանին վերադարձավ, սակայն նրա ուրախությունը երկար չտևեց։ Գոլլումը կորցնում է հավասարակշռությունը և ընկնում է լավայի մեջ՝ մատանին իր հետ տանելով։ Հենց որ մատանին ոչնչացվում է Միջնաշխարհը ազատվում է Սաուրոնից։ Ֆրոդոին և Սեմին փրկում են հսկա արծիվները։ Սաուրոնի անկումից հետո դարպասների մոտ խուճապի են մատնվում և դիմում են փախուստի։ Սաուրոնը մի պահ հայտնվում է մի հսկա ստվերի կերպարով, բայց նրա ուժերը սպառվել էին և քամին քշում է նրան։ Սաուրոնին ծառայող մարդիկ ներում են ստանում և խաղաղությամբ հեռանում են իրենց երկիր։

Արագոնը հաղթանակ է տանում Գոնդորաի գահակալական կռիվներում։ Նրա թագադրությունը անցկացվում է Մինաս Տիրիթում։ Տոնակատարուցյան ընթացքում մեծ պատվի են ենթարկվում բոլոր չորս հոբիթները իրենց ծառայության դիմաց։ Վերակենդանացված Ֆարամիրը ստանում է Իտիլենի իշխանությունը։ Էլոսսար թագավորը ընդունում է նրա իշխանությունը, որից հետո Ֆարամիրը ամուսնանում է արքայադուստր Էովինի հետ։ Արագորնը ամուսնանում է Էլրոնդի դուստր Արվերնի հետ։ Հրաժեշտից հետո հոբիթները վերադառնում են տուն՝ Շիրը հայտնաբերելու համար։ Հայտնի էր, որ դա կառավարում էին Շարկերը (ստվերները)։

Մերրին, Պիպպին, Ֆրոդոն և Սեմը ուղարկում են իրավիճակը փոխելու ծրագիր։ Նրանք գլխավորում են հոբիթների ապստամբությունը և հաղթանակ են տանում։ Իսկ դավաճան Գրիմուին սպնում են հոբիթները։

Մատանու եղբայրության անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ պլանի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դենտոր – Գոնդորի տաղակալ, Բորոմիրի և Ֆարամիրի հայրը
  • Բերեգոնդ — Գոնդորի զինվոր
  • Տեոդեն – Ռոհանայի թագավոր
  • Էոմեր – Տեոդենի զարմիկ
  • Էովեն – Տեոդենի զարմիկ
  • Ֆարամիր – Դենտորի որդին, Բորոմիրի փոքր եղբայրը
  • Իմիլխին – Գոնդորի սպարապետ
  • Թագավոր–կախարդ Անգմարա – բոլոր ինը մատանիների տիրակալների առաջնորդը
  • Գոլլում – Ժամանակին եղել է հոբբիթ, սակայն ֆրոդոյի մատանու ազդեցությանը մատնվելուց հետո դարձավ նրա և Սեմուայզայի ուղեկցողը
  • Սաուրոն – Խավարի Տիրակալ
  • Էլրոնդ – Ռիվենդելի իրակալ
  • Արվեն– Էլենդորի դուստր
  • Կելեբորն – Լորիենի տիրակալ
  • Գալադրիել – Լորիենի տիրակալ
  • Բիլբո Բեգգինս – Ամենակալության մատանին գտած հոբիթը
  • Բարլիման Բաթթերբուր — պանդոկատեր, «Արշավախաղի պոնիի» տերը
  • Ռոզի Քոթթոն – Գեմջի Սամոիյզի կինը
  • Հեմֆաստ Գեմջի– Սեմի հայրը և Բիլբոի այգեպանը

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նամակները (140)
  2. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նամակները (136)
  3. «Մատանիների տիրակալը» յոթ հատորանոց գիրքը ամբողջությամբ համապատասխանում է Թոլքինի սկզբնական ծրագրերին (детали)