Էրիկ Բոտեակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Բոտեակ
Eric Bauthéac
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1987(1987-08-24)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Բանոլ Սյուր Սեզ
Հասակ 168
Քաշ 65
Դիրք Հարձակվող, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 11
Պատանեկան կարիերա
?—2007 Ֆրանսիա Սենտ Էտեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Ֆրանսիա Կան 77 (15)
2010—2012 Ֆրանսիա Դիժոն 70 (9)
2012—2015 Ֆրանսիա Նիցա 97 (21)
2015—մինչև հիմա Ֆրանսիա Լիլ 28 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էրիկ Բոտեակ (ֆր.՝ Eric Bauthéac, օգոստոսի 24, 1987(1987-08-24)[1][2], Բանյոլ սյուր Սեզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս ֆրանսիական «Լիլ» ակումբում որպես կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բոտեակը «Սենտ Էտեն» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Կան» ակումբ։ 2007/08 մրցաշրջանում տոնել է իր դեբյուտը «Կան» ակումբում։ Առաջին գոլը հեղինակել է 2008 թվականի օգոստոսի 16-ին «Բովե» ակումբի դեմ խաղում[3]։ «Կան»-ում Էրիկը անցկացրել է 3 մրցաշրջան՝ խաղալով 77 խաղ և դառնալով 15 գոլի հեղինակ։

2010 թվականի հուլիսին Էրիկ Բոտեակը տեղափոխվեց «Դիժոն» ֆուտբոլային ակումբ, իսկ հուլիսի 30-ին Լիգայի գավաթի առաջին տուրում «Ամեն» ակումբի դեմ խաղաց իր առաջին մրցախաղը, նույն խաղում կարողացավ դառնալ իր առաջին գոլի հեղինակ[4]։ 2010 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ֆրանսիական «Անժե» ակումբի դեմ, որտեղ երիտասարդ կիսապաշտպանը դեբյուտեց երկրորդ լիգա[5]։ 2010 թվականի օգոստոսի 27-ին «Նիմ Օլիմպիկ» ակումբի դեմ կայացած խաղի 67-րդ րոպեին Էրիկը տոնեց իր առաջին գոլը (նոր ակումբի կազմում), որի շնորհիվ թիմը կարողացավ հաղթել[6]։

2012 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվեց «Նից» ակումբ։ Դեբյուտային խաղը կայացել է 2012 թվականի օգոստոսի 1-ին առաջնության առաջին տուրում «Այաչո» ակումբի դեմ խաղում[7]։ Առաջին գոլը Նիցեյի կազմում հեղինակել է 2012 թվականի օգոստոսի 25-ին Լիլ ակումբի դեմ խաղում[8]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Կոնտինենտալ գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Կան 2007/08 Ազգային 15 0 0 0 0 0 15 0
2008/09 Ազգային 32 10 4 0 0 0 36 10
2009/10 Ազգային 30 5 4 2 0 0 34 7
Ընդհանուր «Կան» ակումբում 77 15 8 2 0 0 85 17
Ֆրանսիա Դիժոն 2010/11 Լիգա 2 36 6 3 0 0 0 39 6
2011/12 Լիգա 1 34 3 5 3 0 0 39 6
Ընդհանուր «Կլերմոն» ակումբում 70 9 8 3 0 0 78 12
Ֆրանսիա Նիցա 2012/13 Լիգա 1 17 5 2 1 0 0 19 6
Ընդհանուր «Նիցա» ակումբում 17 5 2 1 0 0 19 6
Ընդհանուր 164 29 18 6 0 0 182 35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Soccerway.com» — «Բովե» — «Կան» 1:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  4. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Դիժոն» — «Ամեն» 1:2 д.в. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  5. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Դիժոն» — «Անժե» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  6. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Դիժոն» — «Նիմ» 1:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  7. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Նիցա» — «Այաչո» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  8. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Նիցա» — «Լիլ» 2:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բոտեակ» հոդվածին։