Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ
Изображение логотипа
Տեսակacademic department?
Հիմնադրված է2000[1]
Երկիր Էստոնիա
Կայքitcollege.ee
 Estonian Information Technology College Վիքիպահեստում

Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ (էստ․՝ Eesti Infotehnoloogia Kolledž), մասնավոր, ոչ առևտրային ուսումնական հաստատություն Տալլինում (Էստոնիա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջը ձևավորվել է 2000 թվականին, Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆոնդի կողմից (անգլ.՝ Estonian Information Technology Foundation), որը ստեղծվել է Էստոնիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարարության, Տարտուի համալսարանի, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի, Eesti Telekom հեռուտահաղորդակցական ընկերության, Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռուստահաղորդակցման ասոցիացիայի կողմից, կապված ՏՏ մասնագետների աճող պահանջի հետ[2]։ Քոլեջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերին, Էստոնիայի վարչապետ Մարտ Լաառի կողմից։ Առաջին աշխատանքային տարում բոլոր ուսանողները պարտավոր էին վճարել ուսման համար (լավագույն ուսանողների համար նախատեսված էին քիչ թվով կրթաթոշակներ)։ Բայց, սկսած 2007 թվականից 100 տեղ ֆինանսավորվում է պետության կողմից։ 2008 թվականից քոլեջը գտնվում է Տալլինի Մուստամյաե շրջանում, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջը պատրաստում է համակարգի ադմինիստրատորներ, համակարգի մշակողներ, համակարգի վերլուծաբաններ, հեռուստահաղորդակցման ոլորտի տեխնիկական մասնագետներ։ Ուսումնական հաստատությունը մասնակցում է համագործակցային ծրագրերի։

  • Oracle Academy (2002 թվականից),
  • Cisco Networking Academy (2002 թվականից),
  • Microsoft IT Academy և MSDN Academic Alliance (2003 թվականից),
  • Linux Professional Institute (2011 թվականից)։

Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը համագործակցում է Եվրոպայի մի շարք երկրների համալսարանների հետ, այդ թվում` Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեցարիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի հետ։ Քոլեջում սովորույթ կա դասախոսությունների հրավիրել ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների։ Այստեղ դասախոսել են`Ռիչարդ Մ. Սթալմանը Free Software Foundation-ից, Ջոն «Մադդոգ» Հոլլը Linux International-ից, Էնդրյու Քասը Microsoft-ից և այլք։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին քոլեջի ռեկտորը Kalle Tammemäe էր: 2011 թվականին այդ պաշտոնը զբաղեցրել է Linnar Viik-ը։ 2011 թվականի օգոստոսից Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջի ռեկտորը Tiit Roosmaa էր[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. IT Kolledž ühe pilguga. EITC website. Retrieved 2012-01-27. (et)
  3. IT Kolledži aastaraamat 2011. EITC website. Retrieved 2012-01-27. (et)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ» հոդվածին։