Էսթեր Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Մորիս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1814(1814-08-08)[1][2] կամ 1813[3]
ԾննդավայրՏայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Ուայոմինգ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էապրիլի 3, 1902(1902-04-03)[4] կամ ապրիլի 2, 1902(1902-04-02)[5]
Մահվան վայրՇայեն, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունդատավոր և սուֆրաժիստ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[6]
 Esther Hobart Morris Վիքիպահեստում

Էսթեր Հոբարթ Մաքքուիգ Սլեք Մորիս (անգլ.՝ Esther Hobart McQuigg Slack Morris, օգոստոսի 8, 1814(1814-08-08)[1][2] կամ 1813[3], Տայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Ուայոմինգ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - ապրիլի 3, 1902(1902-04-03)[4] կամ ապրիլի 2, 1902(1902-04-02)[5], Շայեն, ԱՄՆ[5]), ամերիկացի հասարակական գործիչ։ Ամերիկայի առաջին կին դատավորն է[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Մորիսը ծնվել է Սփենսերում (Նյու-Յորք նահանգի, Տիյոգա շրջանում)։ Նա վաղ տարիքից որբացել է։ 1841 թվականին նա ամուսնացել է ինժեներ Արտեմուս Սլեքի հետ։ Երբ երեք տարի անց Սլեքը մահացել է, նա գնացել է Պերու (Իլլինոյս) և ամուսնացել է վաճառական Ջոն Մորիսի հետ։

1869 թվականին Մորիսները տեղափոխվել են Վայոմինգում գտնվող Սաուտ Պասս Սիտի քաղաք։ 1869 թվականի դեկտեմբերի 10-ին Վայոմինգում կանայք ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել։ Տարածված է այն տարբերակը, որ դրան նպաստել է Էսթեր Մորիսը[8]։ Երբ Սաուտ Պասս Սիտիում անցկացվում էր տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցչի ընտրությունը, Մորիսը թեյախմության է հրավիրել երկու թեկնածուներին` սրահի սեփականատեր դեմոկրատ Ուիլյամ Բրայթին և նրա հակառակորդ հանրապետականին։ Էսթերը երկուսից էլ խոսք է վերցրել, որ եթե հաղթեն, օրենսդիր ժողովին առաջարկելու են կանանց ընտրական իրավունքների ներդրումը։ Բրայթը հաղթել է և պահել է իր խոստումը։ Մյուս տարբերակն այն է, որ չնայած նրան, որ Բրայթները և Մորիսները մոտ ընկերներ էին, թեկնածուների հետ թեյախմությունը հորինված էր[9]։

1870 թվականի փետրվարի 14-ին Մորիսը նշանակվել է Սաութ Փաս Սիթիի հաշտարար դատավոր։ Այդ կերպ նա դարձել է ԱՄՆ-ի առաջին կին դատավորը։ Նախորդ դատավոր Սթիլլմենը հրաժարվել է նրան լսման համար նշանակված գործերի ցանկ փոխանցել, և Էսթերը հրամայել է ձերբակալել նրան[9]։ Մորիսը դատավորի պաշտոնում է մնացել ընդամենը ութ ամիս։ 1871 թվականին նա բաժանվել է ամուսնուց և տեղափոխվել է Լարամի։ Ապագայում նա պայքարել է կանանց իրավունքների համար։ Էսթեր Մորիսը մահացել է Շայնենում։

1960 թվականին Կապիտոլիումում տեղադրվել է Մորիսի արձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]