Էռնստ Էննո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Էննո
էստ․՝ Ernst Enno
Ծնվել էհունիսի 8, 1875(1875-06-08)[1][2]
ԾննդավայրՎալգուտա, Ռինգու, Տարտումաա, Էստոնիա
Վախճանվել էմարտի 7, 1934(1934-03-07)[1][2] (58 տարեկան)
Վախճանի վայրՀաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Էստոնիա
ԿրթությունՀյուգո Տրեֆների գիմնազիա և Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան (1904)
ԶավակներLiki Toona?
 Ernst Enno Վիքիպահեստում

Էռնստ Էննո (էստ․՝ Ernst Enno, 27 մայիսի (8 հունիսի), 1875, Վալգուտա – 7 մարտի, 1934, Հաապսալու), էստոնացի բանաստեղծ, գրող և լրագրող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Էննոն ծնվել է 1875 թվականի մայիսի 27-ին (հունիսի 8-ին) Վարգուտայում (ներկայում՝ Էստոնիայի Տարտումաա նահանգում) կառապան Պրիտս Էննոյի ընտանիքում։ Էռնստ Էննոն իր մանկությունն անցկացրել է Ռինգուի մոտ գտնվող Սոոսաար ֆերմայում։ Ութ տարեկան հասակում սկսել է հաճախել թեմական դպրոց Լապետուկմեում, ապա սովորել է Հյուգո Տրեֆների գիմնազիայում և միջնակարգ դպրոց Տարտուում։ 1896 թվականից մինչև 1904 թվականը Էռնստ Էննոն բիզնեսի կառավարում է սովորել Ռիգայի տեխնիկական համալսարանում։ Ռիգայում ապրելու տարիներին աշխատել է որպես լրագրող։ Կրթությունն ավարտելուց հետո նա մի կարճ ժամանակ աշխատել է որպես կրեդիտային միության գլխավոր խորհրդական Վալգայում և ոռևտրային ընկերությունում Պյառնուում։ 1902 թվականից մինչև 1904 թվականը Էռնստ Էննոն աշխատել է որպես «Postimees» թերթի խմբագիր Տարտուում, իսկ 1923 թվականից մինչև 1925 թվականը եղել է էստոնական «Laste Rõõm» մանկական ամսագրի և այլ ամսագրերի խմբագիր։ 1920 թվականից մինչև 1934 թվականը Էռնստ Էննոն աշխատել է որպես դպրոցի տեսուչ Լյաենեմաայում, ապրել է Հաապսալու։

Էռնստ Էննոն մահացել է 1934 թվականի մարտի 7-ին Հաապսալուում։ Թաղված է Հին գերեզմանատանը[4]։

1909 թվականին Էռնստ Էննոն ամուսնացել է նկարչուհի Էլֆրիդա Օլգա Սաուլի հետ (մահացել է տարագրության մեջ 1974 թվականին Մեծ Բրիտանիայում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Էննոյի ստեղծագործության վրա զգալի է բուդդիզմի ու արևմտյան միստիցիզմի ազդեցությունը, ինչպես նաև կապը սիմվոլիզմի հետ։ Մանկությունը գյուղական վայրում անցկացնելու հանգամանքը, ինչպես նաև աստվածավախ մորից ու կույր տատից լսած պատմություններն իրենց ազդեցությունն են թողել նրա ստեղծագործության վրա։ Տունը, ճանապարհն ու կարոտը Էռնստ Էննոյի քնարերգության մեջ հաճախ հանդիպող տարրեր են։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հուլիսի 30-ին Հաապսալու քաղաքում տեղադրվել է Էռնստ Էննոյի բրոնզե կիսանդրին (քանդակագործ՝ Ռոման Հաավամյագի)[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uued luuletused (բանաստեղծությունների ժողովածու, 1909)
  • Hallid laulud (բանաստեղծությունների ժողովածու, 1910)
  • Minu sõbrad (1910)
  • Kadunud kodu (1920)
  • Valge öö (сборник поэм, 1920)
  • Valitud värsid (անթոլոգիա, 1937)
  • Üks rohutirts läks kõndima (գիրք երեխաների համար, 1957)
  • Väike luuleraamat (поэзия, 1964)
  • Rändaja õhtulaul (1998)
  • Laps ja tuul (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. Aleksis Rubulis, Baltic Literature: a Survey of Finnish, Estonian, Latvian, and Lithuanian Literatures, University of Notre Dame Press, 1970, p79
  4. «Эрнст Энно. Краткая биография». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  5. Памятник Эрнсту Энно в Хаапсалу

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Toona, Elin. Rõõm teeb taeva taga tuld. Ernst Enno. Tartu: Ilmamaa 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Էննո» հոդվածին։