Էպիբլեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմատը արմատամազիկներով

Էպիբլեմ (հունարեն՝ ἐπίβλημα – ծածկույթ), բույսերի արմատները ծածկող հյուսվածք։ Միաշերտ է, կազմված սեղմ դասավորված, ամուր պատեր ունեցող կուտիկուլայից զուրկ բջիջներից։ Էպիբլեմը առաջացնում է արմատամազիկներ, որոնք նպաստում են արմատի ծծող մակերեսի մեծացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 61