Էն Կրյուգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էն Կրյուգեր
անգլ.՝ Anne Osborn Krueger
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1934(1934-02-12)[1][2] (90 տարեկան)
ԾննդավայրEndicott, Բրում շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Օբերլինի քոլեջ
ԿոչումHerald L. and Caroline L. Ritch Professorship in Humanities and Sciences?[3]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան, Դյուքի համալսարան, Սթենֆորդի համալսարան[3], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Մինեսոտայի համալսարան, Համաշխարհային բանկի խումբ և ԱՄՀ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5]
Կայքprofiles.stanford.edu/anne-krueger
 Anne Osborn Krueger Վիքիպահեստում

Էն Օսբորն Կրյուգեր (անգլ.՝ Anne Osborn Krueger, փետրվարի 12, 1934(1934-02-12)[1][2], Endicott, Բրում շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ 1982-1986թթ. Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 31-ը[8]. Ներկայումս նա միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր է Ջոնս Հոփկինսի համալսարանի Փոլ Նիցի միջազգային հետազոտությունների դպրոցում, որը գտնվում է համալսարանի Վաշինգտոնի կամպուսում[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրյուգերը ծնվել է 1934 թվականի փետրվարի 12-ին Նյու Յորքի Էնդիքոթ քաղաքում։ Նրա հայրը բժիշկ էր։ Նրա հորեղբայրների թվում են ավստրալացի քաղաքական գործիչ Սիր Ռեջինալդ Ռայթը և ֆիզիոլոգ Սիր Ռոյ Ռայթը։

Էն Օսբորն Կրյուգերը սովորել է Օբերլինսկի քոլեջում, իսկ փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Վիսկոնսինի համալսարանում։ Նա դասավանդել է Մինեսոտայի համալսարանում, Դյուկի համալսարանում, Սթենֆորդի համալսարանում[5]; եղել է Սթենֆորդի Տնտեսական զարգացման և քաղաքականության բարեփոխումների հետազոտությունների կենտրոնի տնօրենը և Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը(1982−1986)[10]: Նա եղել է Ամերիկյան տնտեսական ասոցացիայի նախագահը։ Էնը 1990 թվական Բերնարդ Խարմսի և 1990 թվական Ֆրենկ Սեյդմանի մեդալների մրցանակակիր էր։ Համաշխարհային տնտեսություն ամսագրի խմբագրակազմի անդամ էր։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էն Օսբորն Կրյուգերը որպես տնտեսագետ հայտնի է մակրոտնտեսության և առևտրի բնագավառում, որը հայտնի դարձավ է 1974 թվականի հոդվածում, երբ ստեղծվեց վարձակալություն տերմինը[11]։ Նա լայնածավալ հրապարակումներ է արել զարգացող երկրներում քաղաքականության բարեփոխումների, միջազգային տնտեսության մեջ բազմակողմ ինստիտուտների դերի և առևտրային քաղաքականության քաղաքական տնտեսության վերաբերյալ։ 1996 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիային ուղղված իր նախագահական ուղերձում Կրյուգերը ուսումնասիրեց աշխարհում ընդունված հաջող առևտրի և զարգացման քաղաքականության և ակադեմիական տեսակետների միջև անհամապատասխանության բացակայությունը։ Բանկից հեռանալուց հետո նա դասավանդել է Դյուկի համալսարանում 1987-1993 թվականներին, ապա աշխատել է Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում[12]։

2005 թվականին նրան շնորհվել է Դուբլինի Թրինիթի քոլեջի համալսարանական փիլիսոփայական ընկերության պատվավոր հովանավորի կոչում։ 2010 թվականին նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում իր մայր բուհի Օբերլին քոլեջի կողմից։ 2007 թվականի գարնանից նա ստանձնեց միջազգային տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցում։ Նա Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի վաստակավոր գործիչ է և նախկին նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, էկոնոմետրիկ ընկերության և ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ և ավագ գիտաշխատող։ Նա մի շարք տնտեսական մրցանակների և մրցանակների դափնեկիր է[13]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Торговая политика и развитие: как мы учимся» (Trade Policy and Development: How We Learn, 1997);
  • «Всемирная Торговая Организация как международный институт» (The World Trade Organization as an International Institution, 1998).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128591021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 https://profiles.stanford.edu/anne-krueger
  4. https://www.ifw-kiel.de/events-1/bernhard-harms-prize/bernhard-harms-prize/view?set_language=en
  5. 5,0 5,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  6. https://clarivate.com/citation-laureates
  7. http://www.nasonline.org/member-directory/members/45301.html
  8. Anne O. Krueger, Biographical Information // Official site of IMF. February 11, 2010 Արխիվացված Մայիս 26, 2006 Wayback Machine.(անգլ.) — 14.02.2010.
  9. Anne Krueger // Our faculty. Official site of The Johns Hopkins University Արխիվացված 2010-02-11 Wayback Machine.(անգլ.) — 14.02.2010.
  10. «"Anne O. Krueger"». sais.jhu.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  11. https://sais.jhu.edu/anne-krueger
  12. https://sais.jhu.edu/sites/default/files/professor-anne-krueger-cv-october-2016.pdf
  13. https://www.imf.org/external/np/omd/bios/ak.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]