Էնարգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնարգիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu₃AsS₄
Նիկել-Շտրունցի դասակարգում2.KA.05[1]
Դանա դասակարգում3.2.1.1
Շերտի գույնսև
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաsulfosalt subclass of minerals? և սուլֆիդներ

Էնարգիտ, միներալ սուլֆոաղերի խմբից։ Քիմիական կազմը՝ : Պարունակում է 48,42% , 19,02% , 32,56% : Խառնուրդների ձևով մասնակցում են ծարիր, երկաթ, ցինկ ևն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ³, գույնը՝ պողպատի գորշից մինչև երկաթի սև։ Բյուրեղները պրիզմատիկ կամ աղյուսաձև են։ Էնարգիտը մի շարք հիդրոթերմալ պղնձի հանքավայրերի քիչ տարածված միներալ է և հանդիպում է պիրիտի, բոռնիտի, գալենիտի և այլ միներալների հետ։ Կա Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Կապանի պղնձի հանքավայրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնարգիտ» հոդվածին։