Զրվանդազգիներ (ընտանիք)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրվանդազգիներ (լատիներեն՝ Aristolochiaceae) — բույսերի զրվանդածաղկավորների կարգի ընտանիք։ Թփեր կամ խոտաբույսեր, երբեմն լիաններ։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների։ Ծաղիկները երկսեռ են, հասարակ, եռամաս ծաղկապատով։ Առէջների թիվը հասնում է 3-36-ի, որոնք ազատ են կամ սերտաճած սռնակի հետ։ Ընտանիքը ընդգրկում է հինգ ցեղի պատկանող 210 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձաարևադարձային երկրներում։[1]
[խմբագրել] Հղումներ
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985