Զուլֆիկար (թուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուլֆիկար (արաբ. ذو الفقار), Մուհամմադ մարգարեի թուրը. իսլամի հիմնադրի մահից հետո այն անցել է բարեպաշտ խալիֆ Ալիին։

Զուլֆիկարի խորհրդանշական պատկերը

Թրի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Մուհամմադի մոտ հայտնվելը թուրը պատկանել է մեքքացի Մունաբիհ իբն Հաջաջին։ Մարգարեն այն վերցրել է Բադրի ճակատամարտից հետո ավարի բաժանման ժամանակ։ Ավելի ուշ, թուրն անցել է չորրորդ բարեպաշտ խալիֆ Ալիին, իսկ նրա մահից հետո իր որդիներին՝ Հասանին և Հուսեյնին, իսկ վերջինիս մահից հետո էլ նրա որդուն՝ Ալի իբն Հուսեյն Զեյն ալ Աբիդինին։

Իսլամի երկու հիմնական ուղղություններում թրի հետագայի մասին կարծիքները տարբեր են։ Շիաները կարծում են, որ այն անցել է Ալիի ժառանգներին և հիմա էլ վերջին ժառանգի՝ թաքնված իմամ ալ Մահդիի մոտ է։

Ըստ սուննիական մոտեցման՝ Զուլֆիկարը բաժին է հասել օսմանցի սուլթաններին և այժմ պահվում է Ստամբուլում (Թոփքափը)[1]։

Լեգենդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆիկարի տեսքի վերաբերյալ կարծիքները տարբեր են. հաճախ այն ներկայացվում է երկատված սայրով։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ երկատված սայրի մասին հիշատակումներն ի հայտ են եկել ոչ ճշգրիտ նկարագրության հետևանքով։

Լեգենդներում Զուլֆիկարը հաճախ մոգական ուժով և կախարդական հատկանիշներովէ օժտված։ Միջինասիական ժողովրդական հեքիաթներում, երբ Ալին չէր պատերազմում, նա Զուլֆիկարը թողում էր օդում կախված վիճակում, իսկ անհրաժեշտ պահին այն հրաշքով հայտնվում էր իր ձեռքում։ Համարվում էր, որ կախարդական Զուլֆիկարը թշնամիներից պաշտպանում է մուսուլմանական աշխարհի սահմանները։ Իրանական արտադրության տանկերից մեկը անվանումը ստացել է այս թրի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кто унаследовал Зульфикар — меч Посланника Аллаха?». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. M. Mittwoch. Dhu-l-Fakar // The Encyclopaedia of Islam. New ed. Leiden-London. — (2/233) (անգլ..)
  • F. W. Schwarzlose. Die Waffen der alten Araber aus ihren Dichtern dargestellt. Lpz., 1886. — (152) (գերմ.)
  • M. Gaudefroy Demombynes. Mahomet. P., 1969. — (123, 527) (ֆր.)