Զորի քարավանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորի քարավանատուն
Տեսակիջևանատուն
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԻգդիրի մարզ
Հարկեր3
Շինանյութքար
Կառուցի ձևուղղանկյուն
Հիմնադրված է13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Զորի քարավանատուն, քարավանատուն նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Զոր գյուղի մոտ, նրանից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ Դիադին-Իգդիր ճանապարհին։ Կառուցվել է XIII դարում ոմն Աշոտ ճարտարապետի միջոցով։ Կառուցման ոճով նման է Արուճի և Թալինի քարավանատներին։ Ուղղանկյուն քառանկյունի շինություն է։ Ներսից բաժանվում է երեք հարկաբաժինների։ Քարաշեն է, միակ մուտքը արևելքից է, որն ունի XIII-XIV դարերին բնորոշ զարդաքանդակներ, որոնց մեջ պահպանվում էր երկտողանի արաբատառ արձանագրություն։ Դրա մեջ հիշատակված է ճարտարապետ-վարպետ Աշոտի անունը։ Ենթադրում են, որ Հուշարձանը երկհարկանի է եղել[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան, Վ. Մ. Զորի քարավանատուն։ [Արևմտյան Հայաստանը Արարատյան դաշտին կապող մայրուղու վրա (13 դար)]։ Հակական սովետական հանրագիտարան. - Եր. - 1977. - Հ. 3. - էջ 706։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 319 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 706