Զիբենբերգի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիբենբերգի տուն
Изображение логотипа
Տեսակթանգարան
ԵրկիրԱրևելյան Երուսաղեմ
ՏեղագրությունԱրևելյան Երուսաղեմ
Հիմնադրվել է1970
Կայքsiebenberghouse.com
Քարտեզ
Քարտեզ

Զիբենբերգի տուն (անգլ.՝ Siebenberg House; եբրայերեն՝ מוזיאון זיבנברג‎), հնագիտական թանգարան Երուսաղեմի հին քաղաքում՝ Բեյտ Հա-Շոևայի № 5 ծառուղում։

Թեո և Մարիամ Զիբենբերգները 1970 թվականին գնելով տունը` համոզված էին, որ այն կառուցվել է հնագիտական նշանակալի արժեք ունեցող տարածքի վրա։ Բայց հնագետները թերահավատորեն էին տրամադրված, և Թեո Զիբենբերգն ստիպված էր ինքնուրույն անցկացնել և ֆինանսավորել հնագիտական պեղումները։

18 տարվա ընթացքում Զիբենբերգի տան տակ անցկացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ժայռի մեջ փորված և համարակալված հնագույն կացարանների և ծիսական լոգարանների մնացորդներ, ջրանցույցեր, հսկայական պահեստներ և դամբարաններ, որոնք կառուցվել են 3000 տարի առաջ՝ Սողոմոն Իմաստունի և Առաջին տաճարի ժամանակ, ինչպես նաև` Երկրորդ տաճարի և Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի կառույցներ։ Թանգարանում ցուցադրված են հազվագյուտ գտածոներ, այդ թվում` կերամիկա, ապակյա իրեր, խճանկարներ, մետաղադրամներ, կավե ամաններ և զենքեր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Siebenberg House @ ilMuseums.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Siebenberg House Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիբենբերգի տուն» հոդվածին։