Ջրանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրանցույց Հնդկաստանում

Ջրանցույց, կամուրջ-ջրատար կամ ակվեդուկ (լատ.՝ Aquae ductus), հեղհեղատի, ձորի, գետի, ճանապարհի վրայով ջրատար անցկացնելու համար կամրջի կամ ուղանցի տեսքով կառույց։ Ջրանցույցները կառուցում են բետոնից, երկաթբետոնից, փայտից, քարից և մետաղից։

Տեսակներ[խմբագրել]

Տարբերվում են ջրանցույցների երկու տեսակ՝

  • Վաքի կամ խողովակի պատերը կամ հատակը կամրջի հենամիջային կրող կոնստրուկցիաներն են։
  • Վաքը հենվում է հենամիջային շինության վրա կամ կախվում է հենամիջային շինությունից։

Պատմություն[խմբագրել]

Ջրանցույցներ կառուցվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում՝ Հին Արևելքի երկրներում, ինչպես նաև մ. թ. ա. 7-րդ դարում Հին Հունաստանում։ Հիմնականում լավ պահպանվել են և գործում են առ այսօր Հին Հռոմի և հռոմեական շրջանների ջրանցույցները։ Այդ ջրատար գծերի ընդհանուր երկարությունը 436 կմ է, որից 55 կմ կամրջային կառույցներ։

Ջրանցույցներ Հայաստանում[խմբագրել]

Միջնադարյկան Հայաստանի կամուրջներից ջրանցույցի դեր է կատարել Ջրափի գյուղի կամուրջը, որի երթևեկելի հատվածի տակ տեղադրված խողովակաշարով Ախուրյանի աջ ափից ջուրը փոխադրվում էր աջ ափ։ Խորհրդային տարիներին ջրանցույցներ են կառուցվել Ախուրյան, Աղստև, Հրազդան գետ, Արփա, Որոտան գետերի ջրանցքների վրա։ Տեխնիկական և ճարտարապետական առումով ժամանակակից լավագույն ջրանցույցը Երևանում Հրազդան գետի վրայի ջրանցույցն է։