Զաքարիա Կապրուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Կապրուշյան
Ծնվել էօգոստոսի 18, 1794(1794-08-18)[1][2]
ԾննդավայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[2]
Վախճանվել էապրիլի 27, 1870(1870-04-27)[3][2] (75 տարեկան)
Վախճանի վայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[1][2]
Մասնագիտությունգրող, բառարանագիր, ուսուցիչ և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
ԿրթությունԲաբեշ-Բոլյաի համալսարան[2]
Ուշագրավ աշխատանքներ«Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840)
«Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839)
«Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857)
«Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954)
«Գանգատ» պարսավագիր
Զաքարիա Կապրուշյան Վիքիդարանում

Զաքարիա Հովսեփի Կապրուշյան (օգոստոսի 18, 1794(1794-08-18)[1][2], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[2] - ապրիլի 27, 1870(1870-04-27)[3][2], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[1][2]), հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Սովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապրուշյանի աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատորում, պահվում են Գեռլա քաղաքի պատմական թանգարանում։ «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840) պատմական պոեմում Կապրուշյանը ողբում է Գեռլայի հայերին սպառնացող ձուլման վտանգը։ Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839) երգիծական բանաստեղծությունների Ժողովածուն, «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954) վեպերը, «Գանգատ» պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հարցեր։

1834 թվականին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար։ Արժեքավոր է «Նոր բառագիրք հայ-լաաին և մաճառ լեգուաց» բառարանը։ Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիեսներ, բեմադրել Գեռլայի հայկական դպրոցներում։ Մի շարք երգերի խոսքի և երաժշտության հեղինակ է։

42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխաների, արժանացել է արքունական «Արժանյաց խաչ» ոսկե շքանշանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Կապրուշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 267