Երևան (պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ 2024 թվականին
Տեսակսիմֆոնիկ նվագախումբ
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2023
Գլխավոր դիրիժորԷդուարդ Թոփչյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, պատանեկան նվագախումբ, որը գործում է Հայաստանում 2023 թվականից։ Գլխավոր դիրիժորը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախումբը ստեղծվել է 2023 թվականին[1]։ Մինչ այդ՝ 2019 թվականին, Երևանում համայնքային ենթակայության պատանեկան նվագախմբի ստեղծման փորձ է եղել, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը շարունակական չի դարձել։ Նվագախումբը կազմավորվել է 2023 թվականի նոյեմբերին։ Դրանում մասնակցում են համայնքային ենթակայության մոտ 25 երաժշտական դպրոցների սաներ, ինչպես նաեւ երաժշտական կրթական այլ հաստատությունների ուսանողներ։ Առաջին համերգը նվագախումբը տվել է 2024 թվականի փետրվարի 12-ին՝ կատարելով Ֆրանց Շուբերտի թիվ 8 «Անավարտ» սիմֆոնիան, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի սյուիտը[2]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի նպատակներն են՝ ապահովել Հայաստանում սիմֆոնիկ երաժշտարվեստի կայուն ապագան, ինչպես նաև՝ խրախուսել երաշտության ուսանումը։

Սա, իհարկե, մեծ ապահովագրություն է Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության ապագայի համար․․․ Նվագախումբը կբարձրացնի Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության որակը։
- Էդուարդ Թոփչյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ».
  2. ««ԵՐԵՎԱՆ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ». 12-02-2024.