Երևանի խորքային բեկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի խորքային բեկվածք, երկրակեղևի խզվածքային խոշոր խախտում՝ Արագածի հարավային լանջից մինչև Վայքի և Ուրծի լեռնաշղթաների հարավային լանջերը։ Անցնում է Երևանի, Փարաքար ու Աղավնատուն գյուղերի տարածքով։ Կառային խախտում է, Միջինարաքսյան միջլեռնային իջվածքը սահմանազատում է Արագածի հրաբխատեկտոնական և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցներից։ Բեկվածքը երկրակեղևը հատում է 40-45 կմ խորությամբ, որի բյուրեղային հիմքի մակերևույթի լայնությունը 2-3 կմ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։