Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1932
Անվանված էԷռնստ Թելման
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյաց պողոտա 20
Կայքyerevan13.schoolsite.am

Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը կառուցվել է 1932 թվականին Երևանի «Նոր թաղ» կոչվող թաղամասում։ 1933 թվականին անվանակոչվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Էռնստ Թելմանի անունով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես հոսպիտալ ընդունել է հազարավոր վիրավորների։ 1986 թվականին Կոմունիստական Կուսակցության շրջանային կոմիտեի որոշմամբ դպրոցի հին շենքը քանդվել է` տեղը նորը կառուցելու նպատակով, իսկ դպրոցն իր 450 աշակերտներով զբաղեցրել է Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցի մի մասնաշենքը։ Դպրոցի կառուցումը ձգձգվել է և 1992 թվականի հոկտեմբերի 5-ին դպրոցի նորակառույց շենքը դարձել է անկախ Հայաստանի առաջին դպրոցական կառույցը (ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ)[1][2]։

Հուշարձան՝ նվիրված Կարո Քահքեջյանին Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի բակում

Դպրոցում գործում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմանդրամը[3]։ 2013 թվականի հունիսի 26-ին դպրոցի բակում «Հայ ասպետ» հիմնադրամը Կարո Քահքեջյանի մարտական ընկերների հետ բացել է հերոսի հուշակոթող-աղբյուրը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  3. ««ՀԱՅ ԱՍՊԵՏ»». hayaspet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. բացվեց Սպիտակ Արջի հուշակոթողը | Ռազմ.info». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]