Երկու Ֆրիդաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու Ֆրիդաները
տեսակգեղանկար
նկարիչՖրիդա Կալո[1]
տարի1939[2]
ուղղությունսյուրռեալիզմ[3] և նաիվ արվեստ[3]
ժանրինքնապատկեր և folk art?[3]
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԺամանակակից արվեստի թանգարան և Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
հավաքածուԺամանակակից արվեստի թանգարան
հիմնական թեմաՖրիդա Կալո
կայք
Ծանոթագրություններ

Երկու Ֆրիդաները (իսպ.՝ Las dos Fridas), մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի ստեղծած կտավը, որը համարվում է նրա լայնածավալ աշխատանքը և ամենահայտնի նկարներից մեկը[4]։ Այն կրկնակի ինքնադիմանկար է, որը պատկերում է երկու նստած Կալոների, որոնցից մեկը հագել է սպիտակ եվրոպական ոճով վիկտորյանական զգեստ, իսկ մյուսը կրում է ավանդական Տեհուանա զգեստը[4]։ Կտավը ստեղծվել է 1939 թվականին, նույն տարում, երբ Կալոն ամուսնալուծվել է Դիեգո Ռիվերայից[4]։

Որոշ արվեստագետներ այն կարծիքին են, որ նկարի երկու պատկերները Ֆրիդայի կրկնակի ժառանգությունն են ներկայացնում[5]։ Նրա հայրը՝ Գիլերմո Կալոն, գերմանացի էր, մայրը՝ Մաթիլդա Կալդերոնը, իսպանացու և հնդկացի-ամերիկացու խառնուրդ էր[6]։ Մեկ այլ մեկնաբանությամբ Տիհուանա հագած Ֆրիդային պաշտում էր ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, իսկ եվրոպացի Ֆրիդային նա չէր ընդունում[7]։ Ֆրիդայի սեփական հիշողություններում պատկերը մանկության երևակայական ընկերոջ հիշողությունն է[8]։

Երկու Ֆրիդաներն իրենց գրկում ինչ-որ իր ունեն. մեքսիկացի Ֆրիդայի ձեռքում Դիեգո Ռիվերայի դիմանկարն է, եվրոպացի Ֆրիդայի ձեռքում՝ պինցետ է, որից վնասված արյան անոթից եվրոպացի Ֆրիդայի սպիտակ զգեստին արյուն է թափվել։ Արյան անոթը կապում է երկու Ֆրիդաներին՝ ձեռքերով հասնում սրտերին[9]։ Այս աշխատանքը հիշեցնում է Կալոյի կյանքի շարունակական ցավը, վիրահատական ընթացակարգը և մարդկային զոհաբերության ացտեկական ավանդույթը[9]։ Քանի որ այս աշխատանքը Կալոն ավարտել է ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց, եվրոպական Ֆրիդային պակասում է իր Դիեգոն[7]։

Ըստ Կալոյի ընկեր Ֆերնանդո Գամբոայի՝ կտավը ստեղծելիս Կալոն ոգեշնչվել է նույն տարի Լուվրում տեսած երկու կտավներով՝ Թեոդոր Շասերիոյի «Երկու քույրեր» և անհայտ հեղինակի «Գաբրիել դ՛Էստրեն քրոջ հետ»[10]։

«Երկու Ֆրիդաները» կտավը գտնվում է Մեխիկոյի Ժամանակակից արվեստի թանգարանում[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://www.khanacademy.org/humanities/ap-art-history/later-europe-and-americas/modernity-ap/a/kahlo-the-two-fridas-las-dos-fridas
  3. 3,0 3,1 3,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 4,0 4,1 4,2 Lindauer, Margaret A. (1999). Devouring Frida: The Art History and Popular Celebrity of Frida Kahlo. Middletown, Conn.: Wesleyan University Press. էջեր 144–149. ISBN 0819563471.
  5. Anderson, Corrine (2009). «Remembrance of an Open Wound: Frida Kahlo and Post-revolutionary Mexican Identity». South Atlantic Review. 74 (4): 119–130. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Barnet-Sanchez, Holly (1997). «Review: Frida Kahlo: Her Life and Art Revisited». Latin American Research Review. 32 (3): 243–257. JSTOR 2504009.
  7. 7,0 7,1 Kettenmann, Andrea (1992). Kahlo. Slovakia: Taschen. էջ 54. ISBN 978-3-8365-0085-2.
  8. Herrera, Hayden (1991). Frida Kahlo: The Paintings. Hong Kong: HarperCollins. էջեր 135. ISBN 0-06-016699-1.
  9. 9,0 9,1 Stokstad, Marilyn; Cothren, Michael Watt (2011 թ․ հունվարի 1). Art history (English). Upper Saddle River, NJ: Pearson/Prentice Hall. էջ 1070. ISBN 9780205744220.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Grimberg, Salomon (2006). I Will Never Forget You: Frida Kahlo & Nickolas Muray. San Francisco: Chronicle Books. էջեր 32, 42. ISBN 0811856925.
  11. Kettenmann, Andrea (2003). Frida Kahlo, 1907-1954: Pain and Passion. Cologne: Taschen. էջ 95. ISBN 3822859834.