Համաձայն Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնների, յուրաքանչյուր 110 մարդկանցից մեկը ծնվում է աուտիզմի ախտորոշմամբ։ Այսինքն, Չինաստանում աուտիզմով տառապող ավելի քան 4 միլիոն մարդ է ապրում։ Դաֆուnն ( չինարենհեշտ.文章 , պինին: Wén Zhāng) նրանցից մեկն է. ցրված է, կրկնում է ուրիշների խոսքերը, լողում է զարմանալի հեշտությամբ, իր տանը պահպանում է բացարձակ կարգ ու կանոն, և, հավանաբար, չի գիտակցում, որ իր մայրը մահացել է մի քանի տարի առաջ։ Սամ Վոնգը (Jet Li) աշխատում է ակվարիումում և հոգ է տանում իր 21-ամյա որդու մասին։ Ի շնորհիվ մեծահոգի հարևանների և նրանց օգնությամբ այդ երկուսը միասին ապրում են երջանիկ։ Բոլոր դեպքերում հայրը գիտակցում էր, որ վերջ ի վերջո լքելու է այս աշխարհը, և թողնելու է տղային միայնակ, և գուցե, անսպսասելիորեն ավելի շուտ։ Այս ֆիլմը ներբող է մի հոր մասին, ով ցանկանում է իր տղայի համար գտնել հուսալի բնակավայր, քանի դեռ ուշ չէ։ Այս ընթացքում տղան հասնում է անկախության այնպիսի աստիճանի, որն բավարար էր երկուսին էլ՝ առաջ շարժվելու համար։