Երկնային արարած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնային արարած
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳեորգի Նատանսոն
ՍցենարիստՍերգեյ Օբրազցով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

«Երկնային արարած» (ռուս.՝ Небесное созданье), 1956 թվականի խորհրդային լիամետրաժ տիկնիկային անիմացիոն ֆիլմ[1], որը հիմնված է Սերգեյ Օբրազցովի Կենտրոնական տիկնիկային թատրոնի բեմադրությունների վրա և բեմադրվել է նրա կողմից Գեորգի Նատանսոնի հետ համագործակցությամբ «Սոյուզմուլտֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Գեորգի Նատասոնի համար, որը նույն թվականին բեմադրել էր «Արտասովոր համերգ» լեգենդար ներկայացումը, այդ մուլտֆիլմը դարձել է նրա առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նորամուտը մեծ հաջողություն է ունեցել և 1956 թվականին արժանացել առաջին մրցանակի Վենետիկի մանկական ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգ է։ Ելույթավարն անհանգստացած է, որովհետև ծրագրի գլխավոր համարը ներկայացնող տենոր Օբոժաևը դեռ չի ժամանել։ Օբոժաևը դեռ տանն է և բոլորովին չի շտապում, ընդ որում՝ կորած ճարմանդն ու ճանապարհն անցած սև կատուն բավական ժամանակ են խլում նրանից։ Համերգն արդեն մոտենում է ավարտին, իսկ նշանավոր երգիչը դեռ չի եկել։ Հուսահատված ելույթավարը բեմ է թողնում սկսնակ երգիչ Պտենչիկովին։ Երիտասարդ տաղանդը մեծ հաջողություն է ունենում, իսկ վերջապես թատրոն հասած Օբոժաևը լսում է բուռն ծափահարությունները, բայց դրանք իրեն չեն ուղղված։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցեզարի հեղինակներ – Սերգեյ Օբրազցով, Եվգենի Սպերանսկի
  • Ռեժիսորներ – Սերգեյ Օբրազցով, Գեորգի Նատանսոն
  • Օպերատորներ – Գալինա Պիշկովա, Իոսիֆ Գոլոմբ
  • Նկարիչ – Բորիս Տուզլուկով
  • Ռեժիսոր-խորհրդատու – Գրիգորի Լոմիձե
  • Խորհրդատուներ տիկնիկների հետ աշխատանքի հարցերով – Սեմյոն Սամոդուր, Վլադիմիր Կուսով
  • Հնչյունային օպերատորներ – Բորիս Ֆիլչիկով
  • Կոմպոզիտոր – Գրիգորի Տեպլիցկի
  • Ռեժիսորի օգնական – Վ. Շեվելյովա
  • Մոնտաժողի օգնական – Վ. Չեկան
  • Նկարիչ-գրիմարար – Ն. Զախարով
  • Համակցված նկարահանումներ և մուլտիպլիկացիա՝
Օպերատոր – Վ. Ալեքսեևա
Նկարիչ – Ս. Զյաբլիկով
Մուլտիպլիկատորներ – Վյաչեսլավ Լևանդովսկի, Ռոման Դավիդով, Լև Ժդանով, Վլադիմիր Դանիլևիչ
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Կուրանով, Վ. Չերնիխովա, Նիկոլայ Սոլնցև, Ի. Կորոլյովա, Օլեգ Մասաինով, Կ. Ռուսանովա, Ա. Բարտ, Ա. Դուրակով, Գենադի Լյուտինսկի, Ա. Ֆիլասով, Ա. Ժուկովա, Ա. Բիխովսկայա
Գլխավոր նկարիչ Ռոման Գուրովի գլխավորությամբ
  • Դերերը հնչյունավորել են՝ Նինա Ագապովա, Զոյա Բելայա, Մարիա Վինոգրադովա, Վիկտորյա Իվանովա, Թամարա Նոսովա, Գեորգի Նելեպ, Գեորգի Պանկով, Իրինա Մազինգ, Վիկտորյա Յակուշենկո, Ելենա Պոնսովա, Լիլիա Գրիցենկո, Սեմյոն Սամոդուր Վլադիմիր Գրիբկով
  • Հեղինակի խոսքերը՝ Սերգեյ Օբրազցով
  • Ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության նվագախումբ
դիրիժոր – Առնոլդ Ռոյտման

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պտենչիկով – անհայտ երգիչ, հավանաբար տենոր
  • Վալենտին Վալերյանիչ Օբոժաև – շատ հայտնի երգիչ, իհարկե տենոր։ Հանրապետության ուշադրության արժանի արտիստ
  • Վիոլետա Իվանովնա – Օբոժաևի կինը
  • Ագրաֆենա – դայակ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 — Վենետիկի մանկական ու պատանեկան ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնի պատվոգիր,
  • 1958Բուխարեստի տիկնիկային և խամաճիկային ֆիլմերի I միջազգային կինոփառատոնի դիպլոմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]