Երեզի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեզի ճակատամարտ
Թվականամառ, 484 թվական
Մասն էՎահանանց պատերազմ
ՎայրԵրեզ, Արշամունիք, Տուրուբերան, Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Արդյունքհայերի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական ՀայաստանՍասանյան Պարսկաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Վահան ՄամիկոնյանՍասանյան Պարսկաստան Շապուհ Միհրան
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Երեզի ճակատամարտ, ռազմական բախում Հայկական մարզպանության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 484 թվականի ամռանը Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ճակատամարտը, Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ իր զորքով հաստատվում է Վահան Մամիկոնյանը, որպեսզի 2 օրով հանգիստ տա իր զորքին։ 484 թվականի ամռանը գյուղի մոտ տեղի է ունենում ճակատամարտը, որի ժամանակ հայկական զորքը կոտորում և պարտության է մատնում պարսկական բանակին։ Ճակատամարտում զոհվում է սեպուհ Գաբաղ Գաբեղյանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ղազար Փարպեցի, ձբ․
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 214 — 992 էջ։