Երասխ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երասխ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՌ. Թևոնյան

«Երասխ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Արարատի շրջանի Երասխի գինու գործարանի կամավորականներից։ 1992 թվականին ջոկատը ներառվել է Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին և գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխի բարձունքներ), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի (Թալիշ, Մատաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ռ. Թևոնյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։