Երազ (կոմիքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երազ
Թվական2005-2007 թվականներ
Լեզուանգլերեն
Սցենարի հեղինակԿուինի Չան
ՆկարիչներԿուինի Չան

Երազ (անգլ.՝ The Dreaming), OEL-մանգա (կոմիքս), ստեղծվել է սիդնեյյան նկարչուհի Կուինի Չանի կողմից և հրատարակվել Tokyopop-ում։ Սա այս ընկերության առաջին կոմիքսն է, որը մանգա չի, այսինքն ստեղծվել է Ճապոնիայի սահմաններից դուրս։ Չնայած նկարի որոշ թերություններին, մասնավորապես` կերպարների ոչ արտահայտիչ դեմքերին, «Երազը» լավ արձագանք է ստացել, ի տարբերություն Tokyopop ընկերության մյուս OEL-մանգաների, որոնք ունեցել են փոփոխական հաջողություն[1][2]։ Հիմնականում նշվում են հետաքրքիր սյուժեն, կերպարների մտածված դիզայնը և ֆոնի մանրամասն նկարագրությունը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսի գլխավոր հերոսներն են զույգ քույրեր Ջինին (անգլ.՝ Jeanie Malkin) և Էմբերը (անգլ.՝ Amber Malkin), որոնք վերջերս ընդունվել են Ավստրալիայի Գրինվիչ քոլեջ։ Նրանք իմանում են, որ քոլեջն ունի գաղտնիք` քոլեջի ամբողջ գործունեության ընթացքում այնտեղ կորել էին բազմաթիվ ուսանողներ։ Աշակերները, առանց որևէ հետք թողելու, հեռանում էին շենքից և այլևս չէին վերադառնում, կարծես վերանում էին երկրի երեսից։ Շուտով քույրերը սկսում են տարօրինակ երազներ տեսնել։ Աղջիկներին հետապնդում են մղձավանջները, իսկ հետո նրանց նոր ընկերուհին` Միլլին (անգլ.՝ Millie), գնում անտառ ու կորչում է։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսին Tokyopop-ը Odin's Eye ստուդիայի հետ միասին Կաննում հայտնել են մանգայի մոտիվներով ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Նկարահանման սկիզբը պլանավորված էր 2011 թվականին, իսկ պրեմիերան սպասվում էր 2012 թվականի վերջին։ Ֆիլմի պրոդյուսերներն էին լինելու Tokyopop-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստյուարտ Լևին և ավտրալիացի պրոդյուսեր Մայքլ Ֆավելլը։ Ռեժիսորն էր լինելու Քեյթ Վուդսը, ով նախկինում հիմնականում զբաղվել է հեռուստասերիալների ստեղծմամբ[3]։

Ֆիլմը պլանավորված էր նկարահանել 3D ֆորմատով։ Միևնույն ժամանակ ֆիլմում շեշտ էր դրվելու կերպարների անձի բացահայտմանը։ Ընկերության պաշտոնական հաղորդմանը պրոյուսերները հայտնել են, որ հույս ունեն, որ նոր տեխնոլոգիաները և ավստրիալական բուշի մթնոլորտը (որի միջավայրում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նկարահանումների մի մասը) կօգնի դիտողի հոգեբանական լարվածության մակարդակն ավելի բարձրացնել, քան դա հաջողվել է անել «Փայլատակում» ֆիլմում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Katherine Dacey (6 декабря 2006). «Three by Tokyopop: 12 Days; The Dreaming, Vol. 2; Trinity Blood, Vol. 1» (անգլերեն). PopCultureShock.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 «The Dreaming Review. Dark fantasy manga from the Land Down Under» (անգլերեն). IGN. 21 ноября 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Tokyopop Plans Film of Queenie Chan's The Dreaming» (անգլերեն). Anime News Network. 19 мая 2010. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  4. «TOKYOPOP and Odin's Eye Team Up to Produce The Dreaming Film» (անգլերեն). Tokyopop. 19 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսականներ