Եվդոկիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվդոկիա
հուն․՝ Ευδοκία
Երկիր Հունաստան
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուհունարեն
ՌեժիսորԱլեքսիս Դամիանոս[1]
Սցենարի հեղինակԱլեքսիս Դամիանոս
ԴերակատարներՄարիա Վասիլիու, Կուլա Ագայիոտու և Ապոստոլոս Սուգլակոս
ԵրաժշտությունՄանոս Լոյիզոս
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրՀունաստան
Տևողություն103 րոպե

«Եվդոկիա» (հուն․՝ Ευδοκία), հույն ռեժիսոր Ալեքսանդր Դամյանոսի դրամատիկական ֆիլմը, որը նկարահանվել է 1971 թվականին։ Համարվում է հունական կինոարվեստի մարգարիտներից մեկը։

Ֆիլմի գործողությունների զարգացումներն ուղեկցվում են ավանդական հունական պարերով և երաժշտությամբ։ 1986 թվականին «Եվդոկիան» Հունաստանի կինոգետների ասոցացիայի կողմից ճանաչվել է, որպես բոլոր ժամանակների լավագույն հունական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական հերոսներն են սերժանտ Յորղոսը և մարմնավաճառ Եվդոկիան։ Եվդոկիան հույն սպայի հետ ամուսնացել է կարճատև և կրքոտ սիրավեպի համար։ Շուտով միջավայրի ազդեցությունը փորձություններ է առաջացնում զույգի հարաբերություններում։ Արդյունքում Յորղոսը փախուստի ապարդյուն փորձ է կատարում։

Դրանից հետո Յորղոսը որոշում է Եվդոկիայի հետ հեռանալ և գնալ քաղաքից շատ հեռու։ Այնտեղ նրանք անցկացնում են հիանալի օրեր՝ պայծառ արևի շողերի և բնության գրկում։ Յորղոսը սիրահարված էր Եվդոկիային և հանուն նրա շատ զոհողությունների էր գնացել։ Ի վերջո սպան նկատում է, որ իր սիրած կինը ամեն կերպ փորձում է վանել իրեն և ընկնում է ծանր ապրումների մեջ։

Շուտով պարզ է դառնում այն, որ երկու տարբեր մարդկանց մտածողության նմանությունը կարող է նրանց միավորման պատճառ դառնալ։ Նրանք երկուսն էլ ըստ երևույթի ցանկանում էին պայքարել երկրում տիրող կարգերի դեմ, սակայն գիտակցում էին, որ դա հնարավոր չէ[2]։

Ֆիլմի գլխավոր հերոսների հարաբերությունների լարվածությունը և դեպքերի ու իրադարձությունների արագ զարգացումը այն դարձնում է հունական կինոարվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0067068/
  2. «Zeibekiko:Unwritten Laws for a Man's Honor! Part II (Videos)». Keep Talking Greece. 2010 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.