Եղիշե Վարդանյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Վարդանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1992(1992-08-19) (31 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Երևան
Հասակ 178
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Իմպուլս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—Հիմա Հայաստան Իմպուլս 22 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եղիշե Վարդանյան (օգոստոսի 19, 1992, Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլիասյին ակումբի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը հանդես է գալիս «Իմպուլս» ֆուտբոլային ակումբում, մասնակցում է Պրեմիեր լիգային։ Առաջին իսկ մրցաշրջանում Վարդանյանը անցկացրեց 5 խաղ։ Իր դեբյուտային խաղը նա խաղացել է 2010 թվականի հունիսի 26-ին, «Միկա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Վարդանյանը խաղադաշտ է դուրս եկել ավելացրած ժամանակին՝ (92-րդ րոպեին) Վահագն Այվազյանի փոխարեն[1]։ Հաջորդ մրցաշրջանում Վարդանյանը փոքր-ինչ պասիվ էր, անցկացրել է ընդամենը 2 խաղ։ 2011/2012 գավաթի առաջնությունում Վարդանյանը իր թիմի հետ միասին հասել է եզրափակիչ, բայց եզրափակչում չի խաղացել։ Եզրափակչում նրանք պարտվեցին Շիրակ ֆուտբոլային ակումբին 1։0 հաշվով[2]։ 2012/13 մրցաշրջանում Վարդանյանը հաճախ էր հայտնվում դաշտում։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իմպուլս 2010 5 0 0 0 0 0 5 0
2011 2 0 0 0 0 0 2 0
2012/13 15 0 2 0 0 0 16 0
Ընդամենը 22 0 2 0 0 0 24 0
Ընդամենը կարիերայում 22 0 2 0 0 0 24 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Իմպուլս» — «Միկա» խաղի արձանագրությունը» (ռուսերեն). Soccerway.com. 26.06.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 08.09.2012-ին.
  2. ««Շիրակ» — «Իմպուլս» խաղի արձանագրությունը» (ռուսերեն). Soccerway.com. 29.04.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 07.09.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]