«Իմպուլս» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1985 թվականին, Դիլիջան քաղաքում[1]։ Խորհրդային Հայաստանի վերջի տարիների ակումբը գրավեց երկրորդ դիվիզիայի երկրորդ տեղը։ Այս գոտում միայն խաղացել են հայկական ԽՍՀՄ ակումբները։ Ակումբները բաժանվում են երկու ենթախմբերը, իսկ Իմպուլսը հայտնվել է երկրորդ ենթախմբում։ Սպորտի վարպետ և վաստակավոր մարզիչ Հրաչիկ Խաչմանոււկյանի թիմը ի վերջո գրավում է յոթերորդ տեղը և անցնում երկրթրդ փուլ։ Երկրորդ փուլի վերջում թիմը գրավում է 15-րդ տեղը առաջ թողնելով Չարենցավանի "Մուշ" թիմին՝ խփած և բաց թողած գնդակների թվով։ Լավագույն ռմբարկու դարձավ Ռ. Համոբյակը գրավելով 6-րդ տեղը ռմբարկուների ցուցակում։ Նա հակառակորդների դարպասները գրավել է երկու անգամ։