Եղիշե Նիկալյան
Եղիշե Նիկալյան | |
---|---|
1961-2016 | |
Ծննդավայր | Սիսիանի Լծեն գյուղ |
Մահվան վայր | Մարտակերտ |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 1978-2016 |
Կոչում | կրտսեր սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Պարգևներ |
|
Եղիշե Նիկալյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղիշե Արտավազդի Նիկալյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին, Սիսիանի Լծեն գյուղում։ 1968-1976 թվականներին սովորել է տեղի ութնամյա դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1976-1979 թվականներին սովորել է Երևանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում, ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն։ 1978-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում, աշխատել է կոլտնտեսությունում որպես վարորդ։ 1992 թվականին 142-րդ գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին[1]։
Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Եղիշե Նիկալյանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Ազատագրում» մեդալ
- «Արաբո» մեդալ
- ԼՂՀ «Մայրական երախտագիտության» մեդալ
- ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալ
- «ՀՀ Զինված ուժեր-20» մեդալ
- «Վազգեն Սարգսյան» մեդալ[2]
Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին Սիսիանի Լծեն գյուղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիշե Նիկալյան
- ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ | ԲԱՆԱԿ․ԻՆՖՈ Արխիվացված 2017-06-20 Wayback Machine
- ԵՂԻՇԵ ՆԻԿԱԼՅԱՆ
- Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 7 մարդ