Ելենա Վերդուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Վերդուգո
Ծնվել էապրիլի 20, 1925(1925-04-20)[1][2]
ԾննդավայրՊասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][4]
Մահացել էմայիսի 30, 2017(2017-05-30)[5][2] (92 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Երեխա(ներ)Richard Marion?[5]
Պարգևներ և մրցանակներ

Ելենա Անջելա Վերդուգո (անգլ.՝ Elena Angela Verdugo, ապրիլի 20, 1925(1925-04-20)[1][2], Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][4] - մայիսի 30, 2017(2017-05-30)[5][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]),  կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել «բժիշկ Մարկուս Ուելբի» հեռուստասերիալում իր կատարած դերի համար, որի շնորհիվ «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է երկու անվանակարգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդուգոն ծնվել է Կալիֆոռնիա նահանգում՝ Հոլիվուդում։ Վերդուգոյի դերասանական կարիերան սկսել է 1931 թվականին «Հեծելազորը Արևմուտքից» ֆիլմում, սակայն դերասանուհին ակտիվորեն նկարահանվել է միայն 1940-ականներից սկսած։ 1946 թվականին, «Փոքրիկ հսկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ելենա Վերդուգոն ծանոթանում է սցենարիստ Չարլզ Մարիոնի հետ, ով հետագայում դարձել է նրա ամուսինը։ Ամուսինները միասին ապրել են ավելի քան 50 տարի, մինչև 1999 թվականին Մարիոյի սրտամկանի սուր կաթվածից մահանալը։ Այնուհետև Ելենայի երկրորդ ամուսինը դարձավ Չարլզ Ռոզուելը։

1949 թվականին դերասանուհին գլխավոր դեր է ստացել ռեժիսոր Ֆրենկ Մաքդոնալդի «Մեծ սոմբրերո» ֆիլմում։ Հեռուստատեսությունում Վերդուգոն շատ մեծ ճանաչում է ձեռք բերել «Միլի հետ հանդիպումը» կատակերգությական ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ Այնուհետև Ելենա Վերդուգան նկարահանվել է՝ «Բոբ և սքանչելի ռիելթորական» (1958), «Ռեդիգո» (1963) և «Ձեր առաջին տպավորությունը» (1963) հեռուստասերիալներում։

1964 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհին մասնակցել Է CBS հեռուստաալիքի հեռարձակած «Ֆիլա Սիլվերսի նոր շոուն» իրավիճակային կատակերգությունում։ Ավելի ուշ Վերդուգոն մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումներում և ռադիոհաղորդումներում՝ «Շնորհավորում եմ», «Հայրիկը ավելի լավ գիտի», «Տիեզերքում կորածը» և «Ջոնի Ռինգո» ֆիլմերը։

Ելենա Վերդուգոն Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը, որին նա արժանացել է հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ներդրումների համար։

Ելենա Վերդուգոն մահացել է 2017 թվականի մայիսի 30-ին Լոս Անջելեսում 92 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Վերդուգո» հոդվածին։