Ելենա Միտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Միտինա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ryazan State Radio Engineering University? և Sergei Yesenin Ryazan State University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր օգոստոսի 16, 1966(1966-08-16) (57 տարեկան)
Ծննդավայր Kimovsk, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Ելենա Միտինա (ռուս.՝ Митина Елена Анатольевна, օգոստոսի 16, 1966(1966-08-16), Kimovsk, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆմիութենական և քաղաքական գործիչ, Պետական դումայի VI և VII գումարման պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտելով Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտը։ 2003 թվականին վերապատրաստվել է Ռյազանի պետական մանկավարժական համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում։ 2013 թվականին ավարտել է Ռյազանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ «հոգեբանամանկավարժական կրթություն» մասնագիտությամբ։ 1988 թվականին, բուհն ավարտելուց հետո, աշխատել է Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիայում։ 1988 թվականին զբաղվել է պրոֆմիութենական գործունեությամբ, աշխատել է Ռյազանի պետական ռադիոտեխնիկական ակադեմիայի ուսանողների արհմիութենական կոմիտեի նախագահի տեղակալ, հետագայում դարձել է պրոֆկոմի նախագահ, զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1999 թվականը։ 1999-2001 թվականներին աշխատել է ժողովրդական կրթության և գիտության աշխատողների արհմիության մարզային կոմիտեում՝ որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ։ 2002-2010 թվականներին աշխատել է ժողովրդական կրթության և գիտության աշխատողների արհմիության Ռյազանի մարզային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ, 2010 թվականին ընտրվել է նախագահ, 2014 թվականին վերընտրվել կազմակերպության նախագահ[2]։

2011 թվականի դեկտեմբերին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրվել էր 6-րդ գումարման Պետդումայի պատգամավորության մանդատների բաշխման արդյունքներով չի անցել։ 2015 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ռյազանի VI գումարման մարզային դումայի պատգամավոր[3]։ Ռյազանի շրջանային դումայի պատգամավորի ընտրություններից մեկ ամիս անց վաղաժամկետ վայր է դրել պատգամավորական լիազորությունները, Նիկոլայ Բուլաևի թափուր մանդատը նրան հանձնելու կապակցությամբ դարձել է 6-րդ գումարման Պետդումայի պատգամավոր[4]։

2016 թվականի սեպտեմբերին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրվել է VII գումարման Պետդումա, ընտրությունների արդյունքներով ընտրվել է VII գումարման Պետական դումայի պատգամավոր՝ № 157 միամանդատ ընտրատարածքով[5]։

Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2019 թվականներին Պետական Դումայի VI և VII գումարման պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակել է դաշնային օրենքների նախագծերի 107 օրենսդրական նախաձեռնություն և ուղղումներ[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԱՄՀ-ի նշան «Արհմիություններում ակտիվ աշխատանքի համար»
  • Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Митина Елена Анатольевна» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Митина, Елена Анатольевна». ТАСС. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «ОБ УСТАНОВЛЕНИИ ОБЩИХ РЕЗУЛЬТАТОВ ВЫБОРОВ ДЕПУТАТОВ РЯЗАНСКОЙ ОБЛАСТНОЙ ДУМЫ ШЕСТОГО СОЗЫВА, Постановление Избирательной комиссии Рязанской области от 17 сентября 2015 года №200/2121-5». docs.cntd.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Постановления ЦИК России». vestnik.cikrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Приложение к постановлению Центральной избирательной комиссии Российской Федерации от 23 сентября 2016 г. N 56/541-7» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.