Դևիդ Սկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox astronaut.png
Դևիդ Սկոտ
David Randolph Scott
DaveScottByPhilKonstantin.jpg
Դավիդ Սկոտ
Բնօրինակ անուն ազգանուն David Randolph Scott
Ի ծնե Դավիդ Ռանդոլֆ Սկոտ
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն տիեզերագնաց
Առաքելություն «Ջեմինի-8», «Ապոլլոն-9», «Ապոլլոն-15»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 22 օր,
18 ժամ,
53 րոպե
Ծնվել է հունիսի 6, 1932 (1932-06-06) (82 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Պարգևներ «Թռիչքիների վաստակի Խաչ» (ԱՄՆ)

Դեյվիդ Սկոտ, (անգլ.՝ David Scott), (ծն. 1932), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։

Կյանքը[խմբագրել]

Ավարտել է ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (Ուեստ Փոյնթ) և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1962), այնուհետև ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների փորձնական և աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցները։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1966 թվականի մարտի 16-ին, Նիլ Արմսթրոնգի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-8» տիեզերանավով։

1969 թվականի մարտի 3-13-ը, Ջ. Մակդիվիդի և Ռասել Շվայկարթի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ 1971 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 7-ը, Ջ. Իրվինի և Ա․ Ուորղենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։

Հուլիսի 31-ին Սկոտը և Ւրվինը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա և այնտեղ մնացել 66 ժամ 55 րոպե, 3 անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ (18 ժամ 37 րոպե ընդհանուր տևողությամբ)։ Լուսնի վրա տեղաշարժվելիս օգտվել են լուսնագնացից։ Երեք թռիչքների ընթացքում Սկոտը տիեզերքում եղել է 546 ժամ 32 րոպե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png