Դօրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դօրիան
Գրիգոր Մուրադյան
Ծնվել է Օգոստոս 27, 1988
Ծննդավայր Երևան, Հայաստան

Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988 թ.), հայ ժամանակակից արձակագիր, բանաստեղծ, բլոգեր

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։ 2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ, դառնում է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվում են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դառնում է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը[1]։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվում է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը [2]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվում հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը [3]։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվում է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվում է Դօրիանի դեմքը և հնչում է իրական անուն ազգանունը [4]։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշում է, որ անկախ բացահայտվելու հանգամանքին շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ [5]։

Առավել հայտնի ստեղծագործությունները[խմբագրել]

Ստեղծագործությունը Ժանրը Նշում
"Սատանան մայրամուտին" վիպակ արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում
"Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ" վեպ հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին
"Կապտուկներ հոգուն" պիես պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում
"Արհեստական արբանյակը" պիես պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում

Աղբյուրներ[խմբագրել]