Դմիտրի Տարասենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Տարասենկով
Ծնվել է1940-ականներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, գրող և թարգմանիչ
Ծնողներհայր՝ Anatoliĭ Tarasenkov?, մայր՝ Մարիա Բելկինա

Դմիտրի Տարասենկով (ռուս.՝ Дмитрий Анатольевич Тарасенков), ռուս գրող, թարգմանիչ և սցենարիստ, 1984 թվականից` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող։ Գրաքննադատ Անատոլի Տարասենկովի և գրող Մարիա Բելկինայի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1961 թվականից սկսած տպագրվել է թերթերում և ամսագրերում, սցենարներ է գրել «Մոսֆիլմ» և Գիտահանրամատչելի ֆիլմերի կենտրոնական ստուդիայի համար։ Հայտնի դետեկտիվ «Մարդը միջանցիկ բակում» պատմվածքի հեղինակն է, որը դարձել է 1971 թվականին թողարկված համանուն բազմասերիանոց ֆիլմի հիմքը։ Պատմվածքը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով (լեհերեն, բուլղարերեն և այլն)։

1978 թվականին արտագաղթել է ԱՄՆ, ինչի արդյունքում նրա անունը որպես սցենարի հեղինակ հեռացվել է «Մարդը միջանցիկ բակում» ֆիլմի լուսագրերից։ 1984 թվականից սկսած Տարասենկովը Վաշինգտոնում թղթակցում է «Ազատություն» ռադիոկայանին։ Երբ 1995 թվականի ամռանը ռադիոկայանը տեղափոխվել է Պրահա, նա սկսել է ղեկավարել «Ազատություն» ռադիոկայանի Ռուսական ծառայության նորությունների բաժինը։

Ամհերսթի (Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ռուսական մշակույթի կենտրոնին նվիրաբերել է 1500 գրքից բաղկացած հավաքածու` հիմնականում արտասահմանյան ռուսական գրականության ներկայացուցիչների գործեր, ինչպես նաև` ռուս գաղթականների նամակաների հավաքածու։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Տարասենկով, «Մարդը միջանցիկ բակում», պատմվածք, Մոսկվա, 1972, 224 էջ, տպաքանակ` 100000 օրինակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]