2009 թվականից հանդես է եկել Տոլյատիի«Ակադեմիա» ակումբում։ 2011 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Գոլուբևի հետ պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետով» ակումբը[3]։ 2013 թվականի հունիսի 16-ին վարձավճարով տեղափոխվել է «Մորդվիա»[4], որի կազմում իր միակ հանդիպումն անցկացրել է հուլիսի 23-ին ընդդեմ «Ենիսեյի» (3:0)։ 2014 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ենիսեյ»[5], բայց Կրասնոյարսկի թիմիում չի մասնակցել ոչ մի խաղի։ 2015 թվականին տեղափոխվել է «Զենիթ-Իժևսկ» ակումբ։ Նորամուտային խաղը եղել է ապրիլի 24-ին Կիրովի«Դինամո» ակումբի դեմ (2:1), որում Գոլուբևը կարողացել է աչքի ընկնել խփած գոլով, որը դարձել է հաղթական։ 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Վոլգա-Օլիմպիեց» ակումբում։ 2016 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է «Լուչ Էներգիա» ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին[6]։