Դմիտրի Գապանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Գապանովիչ
հոկտեմբերի 26, 1896(1896-10-26) - նոյեմբերի 29, 1952(1952-11-29) (56 տարեկան)
ԾննդավայրTaniežycy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ

Դմիտրի Գապանովիչ (ռուս.՝ Дмитрий Афанасьевич Гапанович, հոկտեմբերի 26, 1896(1896-10-26), Taniežycy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1952(1952-11-29), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռազմական խորհրդի անդամ և Մոսկովյան ռազմական օկրուգի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ[1] (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչը ծնվել է 1896 թվականին գյուղացու ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, շարքային։ 1918 թվականից հանդես է եկել Կարմիր բանակի կազմում, 1919 թվականից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում մղվող մարտերին։ 1929 թվականին ավարտել է Վ. Ի. Լենինի անվան Ռազմա-քաղաքական ակադեմիային կից ավագ քաղաքական կազմի դասընթացները, 1941 թվականին՝ Կարմիր բանակի քաղաքական կառավարման բարձրագույն քաղաքական կազմի դասընթացները։ 1929-1939 թվականներին զորքերում կատարել է կուսակցական-քաղաքական աշխատանք։ 1939 թվականի փետրվարից մինչև 1941 թվականի հունվարը եղել է Անդրբայկալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ։ Հայրենական պատերազմի ընթացքում 1941 թվականի հունիսից եղել է Կենտրոնական ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ։ Մասնակցել է Սմոլենսկի մարտերին և 1941 թվականի սեպտեմբերից նշանակվել Կիևյան Հատուկ ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ, 1941 թվականի նոյեմբերից` Ուրալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ։ 1942 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի մայիսը` Մոսկովյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ։ Միաժամանակ, մինչև 1943 թվականի հոկտեմբերը կատարել է Մոսկովյան պաշտպանական գոտու Ռազմական խորհրդի անդամի պարտականությունները։ Հետպատերազմյան տարիներին Խորհրդային բանակում կատարել է կուսակցական աշխատանք, եղել է ցամաքային զորքերի ռազմական և ֆիզիկական պատրաստականության Գլխավոր վարչության պետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչը մահացել է 1952 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչի դստեր` Վերա Դմիտրիևնայի հետ ամուսնացել է Օ. Վ. Պենկովսկին, թոռնուհին Մարիա Օլեգովնան է[3]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարքային
  • Դիվիզիոնի կոմիսար[4]
  • Կորպուսի կոմիսար (1940 թվականի հունիսի 19-ից)[5][6]
  • Գեներալ-մայոր (1942 թվականի դեկտեմբերի 6-ից)[5]
  • Գեներալ-լեյտենանտ (1944 թվականի նոյեմբերի 2-ից).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի (եռակի) շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андреев Н. А. Трагические судьбы. Олма-Пресс, 2001. ISBN 5-224-01944-3.
  • Залесский, Константин Александрович Великая Отечественная война. Большая биографическая энциклопедия. — М.: ACT, 2013. — 832 с. — Тираж 3000 экз. — ISBN 978-5-17-078426-4.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хроника великой войны » Участники » Гапанович, Дмитрий Афанасьевич » Биография». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Фотоархив Введенское кладбище - Немецкое кладбище Москва - Участок № 12/Гапанович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  3. Гапанович Дмитрий Афанасьевич
  4. Орлов Н. Отпуск старшего лейтенанта Васильева. Глава первая. 2015.
  5. 5,0 5,1 ВЫСШИЙ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ СОСТАВ РККА НА 22
  6. «Список новых лиц, включаемых в состав ВС при НКО СССР. 19 октября 1940 г. | Проект «Исторические Материалы»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  7. Гапанович Дмитрий Афанасьевич

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]