Դմիտրի Ավրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ավրով
փետրվարի 6, 1890(1890-02-06) - օգոստոսի 5, 1922(1922-08-05) (32 տարեկան)
ԾննդավայրArdatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումշտաբս-կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ

Դմիտրի Ավրով[1] (ռուս.՝ Дми́трий Никола́евич А́вров, փետրվարի 6, 1890(1890-02-06), Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1922(1922-08-05), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ավրովը ծնվել է Սիմբիրսկի նահանգի (այժմ` Արդատովսկի շրջան (Մորդովիա)) Արդատովսկի գավառի Լիպովկա գյուղում, դպրոցական ուսուցչի ընտանիքում։ Բանակում է 1914 թվականից, 1915 թվականին ավարտել է Իրկուտսկի պրապորշչիկների դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1916 թվականից` շտաբս-կապիտան, 1917 թվականին՝ վաշտային և գնդային խորհուրդների անդամ[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է Խորհրդային իշխանության կողմը, եղել բանակային գործկոմի նախագահության անդամ և Հյուսիսային ռազմաճակատի 1-ին բանակի կոմիսար, 1918 թվականից` ԽՄԿԿ անդամ։ 1918 թվականի փետրվարից մասնակցել է Սիմբիրսկում Կարմիր բանակի առաջին զորամասերի ստեղծմանը, եղել Կազանի նահանգային զինկոմիսարիատի զինղեկը։

1918 թվականի ամռանը եղել է Կազանի 1-ին հետևակային դիվիզիայի հրամանատար և ղեկավարել սպիտակգվարդիականների ու սպիտակչեխերի դեմ մարտերը։ 1918-1919 թվականներին եղել է Կազանի նահանգի զինկոմ, նահանգային հեղկոմի նախագահ, Կազանի կայազորի պետ և Կազանի պաշտպանական շրջանի պարետ, այնուհետև` Կուրսկի և Ատկարսկ-Ռտիշչևի պաշտպանական շրջանի պարետ։ 1919 թվականի հոկտեմբերին գեներալ Յուդենիչի զորքերի հարձակման ժամանակ եղել է Պետրոգրադյան պաշտպանական շրջանի ղեկավար, այնուհետև` Հատուկ բրիգադի հրամանատար, 1920 թվականի հունվար-օգոստոսին` 55-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1920 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին զինկոմ էր, 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի ապրիլը` Պետրոգրադի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, միաժամանակ, 1920 թվականի հոկտեմբերից մինչև 1921 թվականի մարտը` 7-րդ բանակի Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ։ 1921 թվականի մարտից մինչև մայիս եղել է 7-րդ բանակի հրամանատար։ Եղել է Կրոնշտադյան խռովության ճնշման մասնակից։ 1921 թվականի մայիսից աշխատել է ժողովրդական տնտեսությունում[2]։

Գերեզմանը Պետրոգրադի Մարսյան դաշտում

Թաղված է Պետրոգրադի Մարսյան դաշտում[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերգոֆում կա Ավրովի անունով փողոց և հրապարակ[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А - Бюро военных комиссаров / [под общ. ред. А. А. Гречко]. - М. ։ Военное изд-во М-ва обороны СССР, 1976. - 637 с. - (Советская военная энциклопедия ։ [в 8 т.] ; 1976-1980, т. 1).
  • Авров Н. Н. Солдат революции. - Чебоксары, 1968.
  • Авров Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия ։ [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. ։ Советская энциклопедия, 1969-1978.
  • Виноградов В. К., Козлов В. П. Кронштадтская трагедия 1921 года։ документы в двух книгах. Издатель РОССПЭН, 1999 (кн. 1։ с. 342[4]; кн. 2։ с. 421, 428[5]).
  • Руководители Санкт-Петербурга. Антология. - Издательства Нева, Олма-Пресс, 2003. - 576 с. - 3000 экз. - ISBN 5-7654-2114-8, 5-224-04128-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Ф. Ахромеев Военный энциклопедический словарь. — Москва: Военное ихдательство, 1986. — С. 15. — 863 с.
  2. 2,0 2,1 2,2 А - Бюро военных комиссаров / [под общ. ред. А. А. Гречко]. - М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1976. - С. 62-63. - (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976-1980, т. 1)
  3. Яндекс.Карты

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]